Գագիկ Ծառուկյանի «գլխացավը» չի ընդգրկվել նախընտրական ցուցակում
Դիտել նաև
Վաղը հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան
Համար մեկ է տրվել
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության 8 պատգամավորներ չեն ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում: Ցուցակ չեն ներառվել 2017թ. խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, Գագիկ Ծառուկյանին բավական լուրջ գլխացավանքներ պատճառած Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Դավթյանը, Մարինա Մարգարյանը, ԲՀԿ-ից դուրս եկած Վահան Կարապետյանը, ռուսական փոքրամասնության ներկայացուցիչ Տատյանա Միքայելյանը եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: Ի դեպ, վերջինս մինչեւ վերջին պահը պատրաստվում էր առաջադրել, սակայն հրաժարվել է դա անել՝ հաշվելով, որ ԲՀԿ-ն ոչ մի շանս չունի հաղթահարելու 5-տոկոսանոց արգելքը»:
Մանրամասնրը՝ թերթի ասօրվա համարում:

