Ադրբեջանում սպանվել են ահաբեկչություն նախապատրաստող երկու անձ
Դիտել նաև
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն այսօր Գյանջայում հատուկ գործողություն է իրականացրել, որի արդյունքում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, սպանվել են արմատական իսլամիստական կազմակերպությանն անդամակցելու մեջ կասկածվող անձիք:
Պետանվտանգության ծառայությունը հրապարակել է հատուկ գործողության ընթացքում սպանվածների անունները: Իրավապահների հաղորդմամբ Ֆամիլ Ալեքփերովը և Ռուստամ Ռզաևը հրազեն և պայթուցիկ նյութեր էին ձեռք բերել` ահաբեկչություն իրականացնելու նպատակով:
Հաղորդվել է, որ գործողության ընթացքում նրանք դիմադրել են` կրակելով հատուկջոկատայինների ուղղությամբ :
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են նաև, որ Ալեքբերովն ու Ռզաևը «ծայրահեղ իսամիստական խմբի անդամներ» են։ Այժմ հարուցվել է քրեական գործ։
Zham.am

