Պետության կողմից պահպանվող օբյեկտների ցանկն ընդլայնվում է
Politica.am-ի տեղեկություններով վերջերս ընդլայնվել է պետության կողմից պահպանվող օբյեկտների ցանկը: Օրերս այդ ցանկում է ներառվել նաև Սիլվա Համբարձումյանը:
Տիկին Սիլվան այնքան թանկ է պետության համար, որ վերջինիս ոչ ավել, ոչ պակաս երկու պահապան հրեշտակ է կցվել պետության կողմից, ժողովրդական լեզվով ասած՝ պետական «ախրանայով է» շրջում թանկարժեք տիկին Սիլվան:

