Փաշինյանը կկարողանա՞ հաղթահարել «ալիևյան վետոն» Աննա Վարդապետյանը ներկայացնում է Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Գյումրին ընտրում է. «Մայր Հայաստան»-ի ծրագրերը (տեսանյութ)
26
Գյումրին անհավանական էներգիա փոխանցեց մեր թիմին․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ամփոփիչ հանրահավաք է հրավիրում Գյումրիում (տեսանյութ) ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը ՔՊ-ն ամբողջությամբ ընդունեց ՔՊ-ն դեմ քվեարկեց թոշակների բարձրացմանը Ֆրանսիական ARTE հեռուստաալիքը սխալ քարտեզի համար հայերից ներողություն է խնդրել Գյումրի, միացի'ր, որ փոխենք (տեսանյութ) Այն ջրաղացին ենք ջուր լցնելու, որն իրական Գյումրու զարգացում է բերելու. Կարեն Սիմոնյան Գնում ենք մեծամասնություն վերցնելու` ակնկալելով բոլոր ընդդիմադիրների աջակցությունը. Սիմոնյան Գյումրեցիների ոգևորությունը ֆանտաստիկ է. քարոզարշավի 11-րդ օրը (լուսանկար) ՔՊ-ն ցուգցվանգի մեջ է․ գյումրեցիները նոր ուժ են ընտրելու. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Գյումրիում մարտի 30-ին գործելու է 82 ընտրատեղամաս Գյումրին անհավանական էներգիա փոխանցեց մեր թիմին․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Գյումրին՝ ազատ տնտեսական գոտի. Կարեն Սիմոնյանն առաջարկում է նոր հեռանկարներ քաղաքի զարգացման համար Փաշինյանը կկարողանա՞ հաղթահարել «ալիևյան վետոն» «Մայր Հայաստանն» ամփոփիչ հանրահավաք է հրավիրում Գյումրիում (տեսանյութ) Երևան-Երասխ ճանապարհին վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան Եվրադաշինքը չի կոալիցվելու որևէ քաղաքական ուժի հետ. Լևոն Բարսեղյան Մեր մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից. Սուրեն Սարգսյան Ամուսինը հայտնել է, որ ԲԿ-ում բուժքույրն ինչ-որ ներարկում է կատարել իր կնոջը, որից 1 րոպե անց կինը մահացել է Գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն արդարացվել է՝ «Հրանոթի արկերի» գործով. «Փաստինֆո» ՀՀ-ն շատ հեռու է ԵՄ անդամակցության նույնիսկ թեկնածուի կարգավիճակի համար պահանջվող չափանիշներից․ Մինասյան ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը ՔՊ-ն ամբողջությամբ ընդունեց Որ ընտրվեմ, կառավարությանը դատի եմ տալու, Բարսեղյան Լևոնն էլ կուրախանա. Վարդան Ղուկասյան Վահագն Ալեքսանյա՛ն, Հաղթանակ թաղամասն է, բարձրացիր ամբիոն և 2 ոտքի վրա կանգնիր, որ տեսնես. Արշակ Սարգսյան ՔՊ-ն դեմ քվեարկեց թոշակների բարձրացմանը Ֆրանսիական ARTE հեռուստաալիքը սխալ քարտեզի համար հայերից ներողություն է խնդրել «Հովիկ Աղազարյանը քրեական հետապնդման կենթարկվե՞ր, եթե շարունակեր հավատարիմ լինել Նիկոլ Փաշինյանին»․ Վահե Սարգսյան Աննա Վարդապետյանը ներկայացնում է Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Գյումրին ընտրում է. «Մայր Հայաստան»-ի ծրագրերը (տեսանյութ) Արցախցիների կազմակերպած հանրահավաքը սկսել է անհանգստացնել իշխանություններին Իրավապահները մտել են Էջմիածնի քաղաքապետի տուն ու խուզարկություն սկսել Գյումրի, միացի'ր, որ փոխենք (տեսանյութ) «Հայաստանյան իշխանության քաղաքական վարքագիծն Ադրբեջանին նոր արկածախնդրության է մղում»,-Տիգրան Աբրահամյան Փաշինյանը սկսել է պատգամավորներին՝ ծննդյան օրերին Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը նվիրել Աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ սա փոքր ու ժամանակավոր պատուհան է, այդ թվում՝ երկրի ներսում ազգային իշխանությունը վերականգնելու համար «Ֆեյք տարածող» Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը Սրբուհի Գալյանը հասել է վարչության պետերին Հինգ գիշեր է` սարսափի մեջ ենք. Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչները հաստատում են, որ կրшկnցներ կան Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ

Ինչու պե՛տք է մասնակցել ընտրություններին

Այլևս չեմ անդրադառնալու Երևանի քաղաքապետի ընտրություններին, ստեղծված իրավիճակում կարծես այն դառնալու է անկարևոր, բայց այնուամենայնիվ հաշվի առնելով, որ ընտրությունները կարող են և կայանալ, ուզում եմ ընդգծել.

1. Ընտրության գնալով` Դուք բացառում եք, որ Ձեր փոխարեն այլ մարդ կարող է քվեարկել: Ընտրության չգնալով` Դուք իշխանությանն ակամայից օգնելու եք հաղթել, վերարտադրվել:

2. Եթե իսկապես հանդես եք գալիս այս իշխանության դեմ, ուզում եք, որ այն հանուն մեր Հայրենիքի օր առաջ հեռանա, սակայն միաժամանակ վախենում եք, որ Ձեր համոզմունքի պատճառով Դուք կամ Ձեր ընտանիքի անդամը կարող է զրկվել պետական աշխատանքից, բիզնեսից, ապա սա իրական հնարավորություն է անվնաս, գաղտնի քվեարկությամբ իշխանություններին մերժելու համար: Վստահ եղեք, որ Ձեր քվեարկածը չի կարող վերահսկվել, բացահայտվել:

3. Եթե ուք ընդդիմադիր եք, բայց հարում եք այլ դաշտի, օրինակ` ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին, Բևեռին կամ այլ ուժերի ու համոզված եք, որ չպետք է մասնակցել ընտրություններին, այսինքն՝ պատրաստվում եք բոյկոտել այն, այնուամենայնիվ փորձեք հասկանալ, որ իշխանափոխության այլ օրինական հնարավորություն, շանս այս պահին, մոտակա ապագայում չկա, Ձեզ ռեալ ոչինչ չի առաջարկվում այդ ուղղությամբ: Այս մակարդակի խաղաղ հանրահավաքներով, երթերով ու ակցիաներով Նիկոլ Փաշինյանը չի հեռանալու: Պարզապես գարունը փոխարինվելու է աշունով, աշունը գարունով, և այդպես շարունակ ՔՊ իշխանությունը երկարաձգվելու է: Հետևաբար Երևանի քաղաքապետի ընտրությունը ՔՊ-ին հաղթելու, թուլացնելու իրական և մոտալուտ շանս է: Քաղաքը պետք է վերցնել, եթե իհարկե պայքարը, հաղթելու ցանկությունը, քայլերը բլեֆ չեն:

4. Տիգրան Ավինյանն իր նկարագրով, մարդկային որակներով, վարքագծով այն անձը չէ, ով արժանի է ղեկավարելու մայրաքաղաքը: Նույնիսկ քարոզարշավի ընթացքում նրա պահվածքը, հեգնանքով խոսելը, կեղծ ինքնավստահությունը դա է վկայում: Նա դառնալու է ՔՊ վերնախավի (ոչ շարքային անդամների) և նրանց սատելիտը հանդիսացող գործարարների քաղաքապետը: Չի հանդուրժելու այլակարծությունը, շանս, աշխատանք չի տալու քաղաքական այլ դիրքորոշում, մտածելակերպ ունեցող մարդկանց, Երևանում աննախադեպ ծավալների են հասնելու թուրքական կամ անհայտ ծագում ունեցող գումարներով ներդրումները, շինարարությունը, ժամանակի ընթացքում այստեղ իշխելու է թուրքական կապիտալը:

5. Անդրանիկ Թևանյանը պարկեշտ, բարոյական, իրավիճակը ճիշտ գնահատող մարդ է, նրա գլխավորած դաշինքը ռեալ ընդդիմություն է, որի հաղթանակն ուղղակիորեն հանգեցնելու է երկրում իշխանափոխության, նոր ընտրությունների, նոր իշխանությունների ձևավորման: Ես ինքս «Մայր Հայաստան» դաշինքի առանձին անդամների հայտարարությունների, չհիմնավորված փաստարկների առնչությամբ ունեմ իմ խիստ բացասական վերաբերմունքը, համարում եմ, որ մարդը, հատկապես հանրային գործիչը պետք է պատասխանատու լինի իր յուրաքանչյուր խոսքի, գործողության համար, սակայն ըստ իս այդ հանգամանքը չի կարող այսօր ստվերել դաշինքի ընդհանուր նշանակությունն ու միսիան` ապահովել ընդդիմության հաղթանակը:

6. Քաղաքում հաղթելու դեպքում հնարավորություն է ստեղծվելու տեսնելու, թե ՔՊ էլիտան, պաշտոնյաները և նրանց սատելիտ ուժերը, գործարարները ինչ ակտիվներ են կուտակել, օբյեկտներ են ձեռք բերել, կառուցել, բյուջեն ինչպես է տնօրինվել:

7. Քաղաքում հաղթանակը թույլ է տալու մեզ իրականացնել բոլոր ուժային կառուցների պահեստազորում գտնվող սպաների համար մշակված ծրագիրը, ապահովելու է աշխատատեղեր, լուծվելու են սոցիալ-կենցաղային խնդիրներ, քաղաքապետարանը և մեր դպրոցները երաշխավորված զերծ են պահվելու թմրամիջոցներից և այլ անվտանգային սպառնալիքներից:

Միքայել Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan