59-ամյա տղամարդը վրաերթի է ենթարկվել
Փետրվարի 14-ին` ժամը 20.30-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:

