Պայթյուն Արծվանիստ գյուղում. կան տուժածներ
Դիտել նաև
Մանրամասնություններ գազալցակայանի պայթյունից (պաշտոնական)
Պայթած գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, երեխաները չեն տուժել, բայց ընտանիքի հայրը ծայրահեղ ծանր վիճակում է
Լցակայանը օրինականության հետ խնդիրներ ուներ. Կոտայքի մարզպետ (տեսանյութ)
Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել
Խոշոր պայթյուն և փլուզում՝ Քանաքեռավանի գազալցակայանում․ աշխատակիցը մի քանի մետր շպրտվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է
Փետրվարի 15-ին, ժամը 09:25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ 20-րդ փողոցի թիվ 25 տանը տեղի է ունեցել պայթյուն, տան (190 քմ) ընդհանուր պատերին և առաստաղին առաջացել են տարբեր չափերի ճաքեր:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1956 թ. ծնված Ա. Շ.-ը այրվածքներով տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

