Ալավերդու մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակն աշխատանքից կազատվեն. այն ժամանակավորապես կփակվի
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի թիվ 3 մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակն աշխատանքից կազատվեն: Այս մասին խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը:
Քաղաքապետարանը որոշում է կայացրել նաև ժամանակավորապես փակել մանկապարտեզը, մինչև կլուծվեն կադրային հարցերը:
Հիշեցնենք¸ որ երեկ թիվ 3 մանկապարտեզի սան, 5-ամյա Ռոբերտ Դալլաքյանը, ինքնուրույն դուրս է եկել մանկապարտեզի տարածքից։ Երեխայի դին գտել էին գետում:

