Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am
7
Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Պատերազմ Արցախում
Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները… Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք

Հայ իրավաբանների խումբը ապրիլի 2-5-ի դեպքերի առնչությամբ դիմել է ՄԻԵԴ

Իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (հետայսու՝ Դատարան) է ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ:

Մասնավորապես,

1. ԼՂՀ Պաշտպանության բանակի 22 զինծառայողների ընտանիքի անդամների անունից (62 դիմումատուներ) զոհվածների մարմինների նկատմամբ միջամտության հետեւանքով դիմումատուների հանդեպ դրսեւորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցի, ինչպես նաեւ ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու պահանջով: Երեք զինծառայողների առնչությամբ գանգատներում բարձրացվել է նաեւ նրանց կյանքի իրավունքի եւ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտման հարց:

22 գանգատները ծանուցվել են Ադրբեջանի իշխանություններին. Պատասխանի համար տրվել է ժամկետ` մինչեւ 28.03.2017թ:

2. 02.04.2016թ Թալիշ գյուղում իրենց տանը սպանված Խալափյան ընտանիքի տարեց երեք անդամների մերձավոր ազգականների անունից (3 դիմումատուներ) սպանված անձանց կյանքի իրավունքի, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, սպանվածների մարմինների նկատմամբ միջամտության հետեւանքով դիմումատուների հանդեպ դրսեւորված անմարդկային վերաբերմունքի, իրավական պաշտպանության միջոցի, ինչպես նաեւ ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու պահանջով: Սպանվածներից մեկի առնչությամբ գանգատում բարձրացվել է նաեւ խոշտանգման եւ անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտման հարց:

Այս գանգատները միավորվել են մեկ գանգատում եւ ծանուցվել են Ադրբեջանի իշխանություններին. Պատասխանի համար տրվել է ժամկետ, մինչեւ 27.11.2017թ:

3. 02-05.2016թ մարտական գործողությունների հետեւանքով տուժած եւ պոտենցիալ տուժող հանդիսացող 693 քաղաքացիական անձանց անունից (Թալիշ գյուղի 133, Մատաղիս գյուղի 133, Մարտակերտ քաղաքի 132, Ճարտար քաղաքի Ներքին Ճարտար թաղամասի 229, Մարտունի քաղաքի 13 եւ Ասկերանի շրջանի բնակավայրերի 37) քաղաքացիական բնակավայրերի ոչ խտրական հրետակոծության հետեւանքով նրանց կյանքի, սեփականության, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցի, ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու պահանջով: Թալիշ, Մատաղիս եւ Մարտակերտ բնակավայրերի բնակիչների դեպքում բարձրացվել է համայնքային ինքնությանը պահպանելու եւ համայնքային համագոյակցության իրավունքին միջամտելու իրավաչափության հարցը՝ որպես անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի ինքնուրույն ասպեկտ:

Գանգատները առանձնացվել են 360 գանգատներում, տրվել են անվանումներ եւ համարներ. Դեռեւս լուծված չէ կոմունիկացիայի հարցը:

4. 3 գանգատ ներկայացվել է չորսական անչափահասների անունից (զոհված աշակերտ եւ այլոք)՝ Ճարտար, Մատաղիս եւ Թալիշ բնակավայրերից:

Գանգատները գրանցվել են, տրվել են անվանումներ եւ համարներ. Դեռեւս լուծված չէ կոմունիկացիայի հարցը:

5. Հայ Առաքելյայց Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի անունից Թալիշ գյուղի եկեղեցու ու մատուռի հրետակոծման հետեւանքով մտքի, խղճի եւ կրոնի ազատության, սեփականության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի, խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու պահանջով:

Գանգատը գրանցվել է, տրվել է անվանում եւ համար. Դեռեւս լուծված չէ կոմունիկացիայի հարցը:

Որպես մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության միջազգային մեխանիզմ՝ Դատարանից ակնկալվում է իրավունքների խախտման փաստի արձանագրում, որի դեպքում Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր կլինի նախ արդարացի փոխհատուցում տրամադրել իրավունքի խախտման զոհերին, ապա՝ ստեղծել եւ արդյունավետ գործարկել մարտական գործողությունների ընթացքում կատարված մարդու իրավունքների բոլոր խախտումների քննության մեխանիզմներ, բացահայտել խախտման համար պատասխանատուներին եւ ենթարկել արդարացի պատժի, դադարեցնել ազգային հատկանիշով պայմանավորված խտրական պետական քաղաքականությունը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>