Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք
27
Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Պատերազմ Արցախում
Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո

Իզուր մի սպասեք և ինչին որ սպասում եք, տեղի չի ունենալու. Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՏԿՏՏ նոր նախարարին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանին:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Աշոտ Հակոբյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Ներկայացնելով նորանշանակ նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որպես ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ՝ Հակոբ Արշակյանը կառավարությունում համարվում էր և հիմա առավել ևս պետք է համարվի Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու քաղաքականության իրականացման թիվ մեկ պատասխանատուն: «Մենք հետագայում պետք է մտածենք այս պատասխանատվությունն առավել արդյունավետ դարձնելու կառուցվածքային մեխանիզմների լրամշակման շուրջ, բայց ընդհանուր առմամբ մեր խնդիրը շատ հստակ է ձևակերպված՝ Հայաստանի Հանրապետությունն ագրարային-հանքարդյունաբերական-խաղադրույքներ կատարող երկրից վերածել բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն ունեցող երկրի: Այս գործում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության դերը պետք է ավելի առաջ մղվի», - ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ տրանսպորտի և կապի ոլորտներում ևս աշխատանքի կազմակերպումը պետք է լինի տեխնոլոգիական, և այս առումով մեծ կարևորություն ունի կառավարման թվայնացումը: «Ընդհանրապես 21-րդ դարում՝ սկսած գյուղատնտեսությունից վերջացրած աշխատանքի կազմակերպմամբ, պետք է լինի տեխնոլոգիական: Ընդ որում, ուզում եմ, որ շփոթմունք չլինի. երբ ասում եմ՝ գյուղատնտեսությունը պետք է լինի տեխնոլոգիական, դա չի նշանակում, որ գյուղմթերքը պետք է լինի էկոլոգիապես ոչ մաքուր: Հակառակը, տեխնոլոգիաները պետք է կիրառենք, որպեսզի մեր գյուղմթերքը լինի բնապահպանական առումով ավելի մաքուր, որովհետև Հայաստանը պետք է լինի մաքուր սննդի երկիր: Տնտեսական կառուցվածքի մասին մեր պատկերացումներում առանցքային տեղ է զբաղեցնում էկո Հայաստանի՝ կանաչ Հայաստանի հայեցակարգը, և տեխնոլոգիաները երբեք և որևէ դեպքում չի կարելի հակադրել բնությանը, բնապահպանությանը, հակառակը, մենք այս ամենը դիտարկում ենք մեկ ընդհանուր հայեցակարգի մեջ», - նշել է վարչապետը՝ աշխատանքային հաջողություններ մաղթելով նորանշանակ նախարարին և նախարարության անձնակազմին:

Անդրադառնալով պետական կառավարման համակարգի աշխատանքին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այս ընթացքում տարբեր տեղերում և նաև նախարարություններում լինում են, չեմ ուզում ասել սաբոտաժի, բայց ինչ-որ պաուզայի դրսևորումներ, որ սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի: Մի անգամ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ բարձրաստիճան մի պաշտոնյայի ասեցի, որ իզուր մի սպասեք, որովհետև այն, ինչին սպասում եք, տեղի չի ունենալու, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի հաղթանակն անշրջելի է, և ինչքան շուտ սա գիտակցենք, այնքան լավ բոլորիս համար: Վերջին միջազգային հարցումների համաձայն՝ մեր կառավարությունը, հեղափոխությունն ունի ՀՀ քաղաքացիների 92 տոկոսից ավելիի աջակցությունը: Կարծում եմ՝ այս և մյուս փաստերը պետք է բոլորիս հուշեն, որ հին էջից պետք է դուրս գալ: Բայց եթե կպարզվի, որ կան մարդիկ, ովքեր չեն ուզում հին էջից դուրս գալ, մենք կփակենք հին էջը, և նրանք նույնպես կմնան հին էջում: Մենք բոլորին հաջողություն ենք մաղթում իրենց գործերում, իրենց կյանքում և առօրյայում: Բայց Հայաստանն իսկապես ազատ և երջանիկ դարձնելու ճանապարհին մեզ չի կանգնեցնի ոչ ոք և ոչինչ: Ես ուզում եմ, որ մենք բոլորս շատ հստակ սա գիտակցենք:

Մենք խնդիր ունենք, ի վերջո, այս ամենի շուրջ և հանուն այս ամենի համախմբել մեր ազգի ողջ պրոֆեսիոնալ ներուժը: Մեզ համար բացարձակապես կապ չունի և մենք մարդկանց մեղադրանքներ չենք ներկայացնելու միայն այն բանի համար, որ երկար տարիներ աշխատել են այս կամ այն կառավարության, այս կամ այն քաղաքական թիմի հետ: Մեր գործունեության մեջ առաջնահերթությունը պետք է տրվի պրոֆեսիոնալիզմին և պետությանը, հայրենիքին ծառայելու ներուժին: Այդ ծառայության կարիքն ունի մեր կառավարությունը, մեր ժողովուրդը և մեր պետությունը: Ես բոլորիս հաջողություն եմ մաղթում այդ ծառայությունն իրականացնելու գործում»:

ՏԿՏՏ նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և էլ ավելի մեծ նվիրումով հայրենիքին ծառայելու հնարավորության համար: Նա հավաստիացրել է, որ նախարարությունն աշխատելու է՝ առաջնահերթությունը դնելով ինքնադրսևորման, նախաձեռնություններ վերցնելու և աշխատանքներն իրականացնելու սկզբունքների վրա: Հակոբ Արշակյանի խոսքով՝ նախարարության թիմը կկարողանա առաջ տանել այդ աշխատանքը, և յուրաքանչյուրը պետք է զգա իր վրա դրված պատասխանատվությունը:

Կառավարության ղեկավարը կարևորել է ինքնադրսևորումն ու նախաձեռնողականությունը՝ նշելով, որ պետական համակարգը պետք է աշխատի ոչ թե այն տրամաբանությամբ, որ եթե վերևից գաղափարները կգան՝ կգան, եթե չեն գա, ուրեմն ոչ մի անելիք չկա: «Կարծում եմ՝ դա փոխադարձ շարժում պետք է լինի, և գաղափարները պետք է գեներացվեն և′ նախարարություններում, և′ կից կառույցներում, և′ կառավարությունում, և′ աշխատակազմում, որովհետև շատ կարևոր է, որ այդ գաղափարները, որոնք առաջ են քաշվում, նաև շատ արագ իրականություն դառնան, կամ առնվազն դրանց իրականացման ուղղությամբ կոնկրետ քայլեր կատարվեն», - եզրափակել է վարչապետը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>