Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք
27
Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Պատերազմ Արցախում
Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո

ՀՅԴ հայտարարությունը

Վերջին քաղաքական զարգացումների կապակցությամբ հարկ ենք համարում որոշակի պարզաբանումներ ներկայացնել մի շարք հարցերի հետ կապված մեր մոտեցումների և դիրքորոշումների վերաբերյալ։

1. Ազգային համաձայնության կառավարությանը մաս կազմելու Հ.Յ.Դ. որոշումը պայմանավորված է եղել համաժողովրդական շարժումը արդյունավորելու, երկիրը առանց ցնցումների զարգացման նոր հուն տեղափոխելու անկեղծ մղումով։ Մենք հավատարիմ ենք եղել մեր պայմանավորվածություններին և փորձել ենք համախոհությամբ կարգավորել բոլոր առաջացող խնդիրները՝ անկախ անցնող ամիսների ընթացքում արտաքին և ներքին քաղաքական տարբեր հարցերի վերաբերյալ տարակարծիք մոտեցումներից և գործելաոճի տարբերություններից։

2. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավից մեկնարկած գործընթացը արհեստականորեն լարվածություն հաղորդեց ներքաղաքական կյանքին։ Հասարակությանը բարիկադներով տարանջատելու, քաղաքական ուժերին հանիրավի կերպով «սև ու սպիտակի» բաժանելու փորձը, ըստ էության, հարցականի տակ դրեց գործընկերային հարաբերությունները, իսկ հետագա զարգացումները փաստեցին, որ դրա համար վստահության պաշարը հասել է նվազագույնի։ Ազգային համաձայնության կառավարությունից դուրս գալու որոշումը այդ պայմաններում ուղղակի անխուսափելի էր։

3. Շահարկումների տեղիք տված «Ազգային ժողովի կանոնկարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը˒ որին կողմ է քվեարկել Հ.Յ.Դ. պատգամավորական խմբակցությունը˒ որևէ կերպ նպատակ չի ունեցել ձախողել արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ բանակցային գործընթացը, ընդհակառակը՝ այն միտված է եղել երաշխավորել սահմանադրական ճանապարհով և բացառապես իրավունքի ուժովԱզգային ժողովի արձակումը։ Մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտությունների անցկացման անհրաժեշտությունը հստակ ամրագրված է կառավարության գործունեության ծրագրում և որևէ կերպ չի վիճարկվել։ Սակայն հարկ է նկատի ունենալ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ի սկզբանե ենթադրում էր հստակ քայլեր և գործողություններ ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոփումների իրականացման ուղղությամբ՝ իրապես ազատ˒ արդար˒ թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նպատակով։ Այս առումով կարևոր է նաև˒ որ մինչև խորհրդարանական ընտրությունները անդրադարձ կատարվի ՀՀ ոստիկանության կարգավիճակի փոփոխության հարցին` նրա գործունեությունն ավելի լայն հանրային և խորհրդարանական վերահսկողության տակ դնելու համար˒ ինչը նաև պայմանավորված է ընտրական գործընթացներում ոստիկանությանը կառավարության գործունեության ծրագրով վերապահված դերակատարությամբ։

4. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամկետը ամենակարևոր հարցը չէ օրակարգում: Առավել կարևոր է ընտրությունների անցկացման որակը և դրա համար քաղաքական և բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը, իրավական և կազմակերպական նախադրյալների ստեղծումը: Օր առաջ քվեակություն կազմակերպելու ցանկությունը վտանգում է մրցակցային ընտրությունների կազմակերպումը և նպաստավոր պայմաններ է ստեղծում իշխող քաղաքական ուժի համար: Համախոհությամբ˒ հստակ Ճանապարհային քարտեզով արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգը, հակահեղափոխության վտանգի պատրվակով վիժեցնելու և չհիմնավորված փաստարկներով հապշտապ անցկացնելու փորձը անընդունելի նկատելով՝ խորապես համոզված ենք, որ պարտադրանքով և սպառնալիքներով տեղի ունեցող քաղաքական գործընթացները երկիրը չեն կարող տանել ճիշտ ճանապարհով։

5. Ազգային ժողովի և պատգամավորի՝ սահմանադրությամբ երաշխավորված անձեռնմխելիության փաստացի վերացմանն ուղղված բռնությունը կամ բռնություն գործելու սպառնալիքը միտված են խաթարելու ընտրությունների կազմակերպման բնական ընթացքը: Ուստի գործադիր իշխանությունը˒ այդ թվում՝ իրավապահ մարմինները ոչ միայն պարտավոր են բացահայտել և վերացնել նման երևույթները, այլ նաև քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

6. Համոզված ենք, որ իրավիճակը սրելու˒ պայմանավորվածությունները խախտելու և դավադրությունների կեղծ մեղադրանքները հասարակության ուշադրությունը ընտրությունների համար ազատ և մրցակցային պայմաններ ապահովելու հրամայականից շեղելու փորձեր են: Ստիպված ենք արձանագրել˒ որ գործ ունեք ուղղակի ժողովրդավարության անվան տակ Հայաստանում քաղաքական մենիշխանություն հաստատելու նորօրյա փորձի հետ։ Վերադարձն անցյալին բացառված է˒ բայց որպեսզի ներկան և ապագան լինեն երաշխավորված՝ անհրաժեշտ է չկրկնել նախկին սխալները։ Համոզված ենք˒ երկխոսության հնարավորություն դեռ կա և քաղաքական ուժերի համախոհությամբ կարելի է գտնել իրավիճակի հանգուցալուծման ճիշտ ճանապարհը։

Հ.Յ.Դ Հայաստանի Գերագույն մարմին

03.10.2018

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>