Գողություն ավտոբուսում
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 59-ամյա Ծովինար Մ.-ն եւ հայտնել, որ թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ տարբեր բանկային քարտեր:
Ոստիկանության ծառայողները Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի 29 շենքի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 29-ամյա Գոռ Պ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

