Մարդատար մեքենան բախվել է տրակտորին. կան վիրավորներ
Հունվարի 18-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 132-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա եւ «ՅՈւՄԶ» մակնիշի տրակտորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-21099»-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

