Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am
7
Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Պատերազմ Արցախում
Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները… Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք

Բաց նամակ ՀՀ վարչապետին

Կարեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Բաց նամակ ՀՀ վարչապետ պրն. Կարապետյանին


Հարգելի՛ պրն. վարչապետ, Ձեզ գրում է մի մտահոգ երիտասարդ քաղաքացի, ով ծնվել ու մեծացել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում՝ ունեցել է սակավ հնարավորություններ, հաղթահարել բազմաթիվ դժվարություններ:


Ցավոք, չեմ կարողանում ո՛չ նվագել, ո՛չ նկարել և ո՛չ էլ հաճախել որևէ ներկայացման, ու գիտե՞ք ինչու, որովհետև ես էլ հազարավորների նման ծնվել եմ գյուղում՝քաղաքից հեռու: Չէ՛, ես չեմ մեղադրում որևէ մեկին դրա համար, չեմ կարողացել զարգացնել իմ հմտությունները, որովհետև ծնվել եմ երկրի համար անբարենպաստ ժամանակահատվածում, բայց...


Ցավոք այսօր էլ գյուղում այս առումով ոչինչ չի փոխվել՝ երիտասարդներն ու երեխաները զրկված են իրենց տաղանդը զարգացնելու հնարավորությունից, որովհետև բախտի բերմամբ ծնվել են գյուղում, որտեղ հնարավորություններ չկան՝ ինքնաարտահայտվելու, ներուժն օգտագործելու և նպաստելու անձնական աճին:
Մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկրում, այսօր բազմաթիվ գյուղերում մշակութային գործառույթ իրականացնող միակ օջախը դպրոցն է, որը սակայն չի կարող փոխարինել մշակույթի տներին: Ցավոք, 3600 բնակիչ ունեցող Սառնաղբյուրն էլ է զրկված մշակութային զարգացումից: Բազմաթիվ երիտասարդներ, ովքեր օժտված են բնատուր տաղանդով ստիպված են սպանել իրենց ներուժը՝ զարգացման հնարավորությունների բացակայության պատճառով: Իմ հասակակիցներից շատերն անգամ մի ներկայացման չեն եղել, չեն եղել թատրոնում, չեն դիտել ֆիլմ կինոթատրոնում, էլ չեմ խոսում նոտաները ճանաչելու, հասարակ գծագրություն ու նկարչություն անելու մասին: Գիտե՞ք ինչու… որովհետև ապրում են գյուղում:


Հիմա գրում եմ Ձեզ մեծ ցավով, որ ոչինչ չենք կարող հետ բերել, բայց կարող ենք փոխել ամեն ինչ մեր գալիք սերունդների համար, ովքեր մեծ սպասելիքներ ունեն երկրից, ովքեր լիահույս են, որ մի օր իրենք էլ կունենան այն հնարավորությունները, որոնք ունեն իրենց հասակակիցները՝ ովքեր ապրում են քաղաքում:


Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել Սառնաղբյուրի Մշակույթի տան խնդրին։
Բազմաթիվ երիտասարդների հետ միասին ես էլ լիահույս եմ, որ վաղվա օրն ավելի լավն է լինելու, որ հնարավորությունները բոլորի համար հավասար են լինելու:
Մենք վստահ ենք, որ Դուք կարող եք լուծում տալ այս խնդրին: Հուսանք, որ կարձագանքեք մեր խնդրանքին ու խնդիրը դրական լուծում կստանա, իսկ Դուք մի քանի տարի անց կլսեք այն տաղանդաշատ երիտասարդների մասին, որոնց տաղանդն ուղղակի մեռնում է ներկայիս պայմաններում:


Հարգանքով՝ ՀՀ մտահոգ քաղաքացի՝ Կարեն Այվազյան»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>