Շղթայական ավտովթար Գայի պողոտայում
Փետրվարի 13-ին, ժամը 09:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում՝ Թոթովենցի փողոցի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Օpel Vectra մակնիշի 35 SD 686 (վարորդ` Ա. Ս.), Samand մակնիշի 083 II 13 (վարորդ` Կ. Հ.), Ford Escort մակնիշի 67 DR 777 (վարորդ` Բ. Հ.) և Lada Granta մակնիշի 35 TS 068 (վարորդ՝ Զ. Թ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

