Ինչ արդյունքներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի 10 համայնքներում փետրվարի 12-ին տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի՝ 13, ավագանու անդամի 21 թեկնածու։
Armlur.am-ը ներկայացնում է ՏԻՄ ընտրությունների արդյունքները.
Արագածոտն, Վերին Բազմաբերդ՝ Գրիշա Գրիգորյան (անկուսակցական) – 127 ձայն, Արտաշես Սաֆարյան (ՀՅԴ) – 145 ձայն Արարատ, Նոյակերտ՝ Հովհաննես Հարությունյան (ՀՀԿ) – 691 ձայն, Էդվարդ Սարգսյան (անկուսակցական) – 52 ձայն Արմավիր, Վարդանաշեն՝ Արթուր Մանուկյան (ՀՀԿ) – 304 ձայն Կոտայք, Նուռնուս՝ Մնացական Գևորգյան (ՀՀԿ) – 304 ձայն Աստղիկ Մկրտչյան (անկուսակցական) – 97 ձայն Շիրակ, Ախուրիկ՝ Վարդիթեր Գասպարյան (ՀՀԿ) – 262 ձայն Հովհաննես Պողոսյան (անկուսակցական) – 277 ձայն Շիրակ, Արևիկ Դավիթ Թումիկյան (ՀՀԿ) – 240 ձայն Համլետ Հարությունյան (անկուսակցական) – 87 ձայն Վարդկես Մելքոնյան (ՀՀԿ, գործող ղեկավար) – 526 ձայն

