«Արմավիր» ՔԿՀ-ում օծվել է «Սուրբ Հարություն» մատուռը
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 11-ին քրեակատարողական հիմնարկների հոգեւոր սպասավորության մասնակցությամբ, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվեց նորակառույց «Սուրբ Հարություն» մատուռը` խաչքարով եւ սրբապատկերներով հանդերձ:
Աղոթատունը կոչվեց «Սուրբ Հարություն»` ի խնդիր դատապարտյալների վերափոխման, այլակերպման եւ պայծառակերպման:
Ի դեպ սրբապատկերները դատապարտյալի ձեռքի աշխատանք են:
Նույն օրը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալները հանդիսավորությամբ նշեցին Սուրբ Սարգսի տոնը:

