Սաշիկի 50 տոկոսները բանկում պահած են. Վանեցյան
Դիտել նաև
Արթուր Հովհաննիսյանի տան վարձը պետբյուջեից է վճարվել
«Թույլ չենք տալու խաղահրապարակի տեղում 18-հարկանի շենքեր կառուցել»․ Արթուր Չախոյան
Ինչո՞ւ ինչ-որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը․ Խաչատրյան
«Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան
Արթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսով
Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի գումարները պահված են բանկերում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Էն մարդիկ, որոնք ասում էին՝ բա ո՞ւր են Սաշիկի 50 տոկոսները, ասեմ՝ Սաշիկի 50 տոկոսները բանկում պահած են: Հավատացեք՝ Սաշիկի գումարներն առաջիկայում կհրապարակվեն: Մի մասը դրսի բանկերում է պահված, մի մասը՝ ներսի: Միլիարդավոր դոլարներ են գողացված»,- ասաց նա:
ԱԱԾ–ը տնօրենն ասաց, որ միլիարդավոր դոլարներ է գողացված այս երկրից ու հավելեց, որ ինչ-որ մեկը թող չմտածի, որ այս ամեն ինչով սենսացիա արեցին, իրենց կլիկվիդացնեն ու կանեն ինչ ուզում են։ «Կանենք մեր գործը, նոր հաճույքով կգնանք ու կզբոսնենք մեր սիրելի քաղաքում»,–ասաց նա։
Zham.am

