Շանթ Հարությունյանի աջակիցների բողոքի ակցիան Դատախազության դիմաց. Տեսանյութ
Շանթ Հարությունյանի աջակիցները ՀՀ դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք պահանջել են վերանայել Շանթ Հարությունյան և ընկերների գործը՝ արդարացման ակնկալիքով: Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը նշում է, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ,որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, ապա պետք է պատասխանատվություն ստանձնի իր խոսքերի համար. «Հակառակ դեպքում, թող ասի, որ սխալվել է և Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ չէ և մենք մեր անելիքը իմանանք»: Ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են կազմակերպել և դիմումն ուղարկել են ՀՀ գլխավոր դատախազին:

