Այսօր Ծաղկազարդ է «Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
30
Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ Բայց «թագավորի մերկությունը» այլևս հնարավոր չէ ոչ մի քարոզչական հնարքով պարտակել Այսօր Ծաղկազարդ է «Ամեն տեղ եք պատրաստվում պղծե՞լ, չկպնեք ինձ». հավատացյալը՝ Փաշինյանին «Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ «Հրապարակ»․ Ժեշտի կտորը կպցրել է կրծքին, աչքներս է խոթում, թե` իրական Հայաստանն է, որն ինքը բզկտել է էս երկու օրվա վարարման ընթացքում հարևանիս այգին ջուրը նորից տարավ․ պատնեշ խոստացան, բայց չկառուցեցին․ Այրում գյուղի բնակիչ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին․ «Հրապարակ» Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ «Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի

«Հիմնադիր խորհրդարան»-ը և «Սասնա Ծռեր»-ը կուսակցություն կհիմնեն և կմասնակցեն ԱԺ ընտրություններին

Հիմնադիր խորհրդարան կազմակերպությունը և Սասնա Ծռեր խմբավորումը նախաձեռնում են ստեղծել Սասնա Ծռեր անվանմամբ քաղաքական կուսակցություն և մասնակցել Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին, դառնալ ազգային-քաղաքական կյանքի առաջատար մասնակից:

Սասնա Ծռեր անվանումը խորհրդանշում և արտահայտում է կուսակցության նպատակները, նրա գաղափարական սկզբունքներն ու գործելակերպը:

Սասնա Ծռեր անվանումը ցույց է տալիս, որ կուսակցությունը ձգտելու է հայությանը համախմբել Սասնա Ծռեր էպոսում արտացոլված հավատամքային համակարգից բխող նրա համամարդկային առաքելությունը վերաստանձնելու նպատակի շուրջ, ըստ այդմ կազմել ազգային ռազմավարություն և ձևավորել ու գործի դնել այն իրականացնելու ունակ համահայկական ցանցային կազմակերպվածք, որի միջուկն ու առանցքը պետք է դառնա Հայկական պետությունը:

Սասնա Ծռեր կուսակցությունն առաջնորդվելու է լույսի և արդարության քաղաքական մշակույթով, ազգի ներսում չի որդեգրելու ռեալ պոլիտիկ կոչվող արատավոր ու կործանարար խաղի կանոնները, դառնալու է քաղաքական ասպարեզն օտարի միջամտությունից և նյութապաշտական-իշխանատենչական նկրտումներից զերծ պահելու հրամայականի ջատագովն ու առաջամարտիկը:

Ըստ Սասնա Ծռեր կուսակցության մտահղացման, հայությունն ունի իր օրինակով արարչության լույսը տարածելու և արդարություն հաստատելու համամարդային առաքելություն, հանուն որի նա պետք է իր գերակշիռ մասով վերահաստատվի Հայրենիքում, վերատիրանա Հայկական բարձրավանդակին՝ ամբողջացնելով իր արարչագործության տարածքը, ստեղծի հանուն ազգային իղձերի ու մարդկային երջանկության գործող ինքնակառավարման համակարգ:

Սասնա Ծռեր կուսակցությունը բերում է եղածից արմատական կերպով տարբերվող նոր դիտակետ, նոր միտք, նոր կենսակերպ, ինչը աղբյուր և երաշխիք է նոր մարդու, նոր հայի և նոր Հայքի վերածննդի ու առաքելակիր գործունեության:

Թյուրընկալումներից զերծ մնալու համար հարկ է նաև նշել, որ կուսակցության Սասնա Ծռեր անվանումը որևէ կերպով պայմանավորված չէ Սասնա Ծռեր ռազմաքաղաքական խմբավորման հետ ժառանգորդություն ապահովելու հանգամանքով: Ընդհակառակը, այդ երկուսը վերը նշված նույն արժեքային-գաղափարական արմատի ծնունդ են՝ մեկը որպես գոյութենական սպառնալիքը չեզոքացնելու ճարահատյալ դրսևորում, իսկ մյուսը՝ որպես կառուցողական գործունեություն:

Այս է պատճառը, որ Սասնա Ծռեր խմբավորումն ազգին ու պետությանը սպառնացող գոյութենական սպառնալիքի չեզոքացումից հետո՝ ժողովրդի իշխանության վերահաստատման ներկայիս պայմաններում, հայտարարեց զինված պայքարի էջը փակելու և ժողովրդի վստահության կառավարությանը աջակցելու մասին, իսկ կուսակցության ձևավորման ընթացքում խմբավորման բոլոր անդամների ազատ արձակվելուց հետո օրինաչափորեն ընդհանրապես ինքնալուծարվելու է և դադարեցնելու է իր գործունեությունը որպես միավոր:

Առաջիկա օրերին ձևավորվելու է Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբ, որը մշակելու է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ապա կազմակերպելու է կուսակցության հիմնադիր համագումարի և պետական գրանցման գործընթացը:

Մենք ձգտելու ենք առավելագույնս ներգրավել երիտասարդներին և նրանց վստահել ասպարեզն ու գործը, իսկ ավագ սերնդին առավելապես վերապահելու ենք խորհրդատուի դեր ու կարգավիճակ:

Միևնույն ժամանակ՝ Սասնա Ծռեր կուսակցությունը չի գործելու սոսկ որպես մի դասական կազմակերպություն, այլ դառնալու է իր գաղափարական տիրույթում գործելու միտված, սակայն կուսակցական լինելու ցանկություն կամ հնարավորություն չունեցող անհատների ու խմբերի (այդ թվում՝ արտերկրահայերի) ներգրավման, համախմբման ու ինքնադրևսորման կազմակերպվածքի միջուկն ու առանցքը՝ նրանց տրամադրելով նաև քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններ, ինչպես նաև Արցախում (մինչ ՀՀ-ին Արցախի դե յուրե միավորվելը) ունենալու է նույն անվանմամբ քույր կուսակցություն:

Գաղութային բռնապետությունից դեպի ինքնիշխան ժողովրդավարություն անցնելու ներկայիս Անցումային փուլի հրամայականների համատեքստում առկա քաղաքական պրոբլեմների լուծումը տեսնում ենք արմատական, հիրավի հեղափոխական քայլերի միջոցով:

Առաջին հերթին պետությունը պետք է գաղութատիրական-բռնապետական կառավարման նախկին ռեժիմի իրավակազմակերպական համալիրի փոխարեն կառավարվի անցումային ժողովրդավարության ռեժիմին բնորոշ իրավակազմակերպական համալիրով, որի առաջնահերթ հատկանիշներն են՝

. նախորդ ռեժիմի քաղաքական գնահատականը՝ որպես օտարի աջակցությամբ՝ հանուն անձնական ու կլանային նպատակների, ազգային շահերի հաշվին օտարի շահը սպասարկած, այդ նպատակներին հասնելու համար իշխանությունը բռնությամբ, խաբեությամբ ու կեղծիքով յուրացրած, պետությունը զավթած և այն իր հանցագործությունների գործիքի վերածած հանցավոր համագործակցություն, որի ոճրագործ, կեղեքիչ ու դավաճանական գործունեությունը ստեղծել էր Արցախի և ՀՀ ինքնիշխանության կորստի ռեալ սպառնալիք և հանգեցրել ցեղասպանական հետևանքների,

. Արցախը ՀՀ-ին միավորելու տեսլականի որդեգրումը՝ դրանով իսկ մերժելով տարածաշրջանի ռուս-թուրք ճարտարապետության և դրա վրա հիմնված ռուսական գաղութատիրության սպասարկմանը ծառայող այսպես կոչված երրորդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը և սկսելով առաջին հանրապետության ժառանգորդության ու Հայրենիքի վերատիրացման ծրագրի վրա հիմնված ինքնիշխան ժողովրդավարական պետություն կառուցումը,

. կառավարման կենտրոնացումը ժողովրդի վստահությունը վայելող, արտակարգ լիազորություններով օժտված և միայն հեղափոխության համար պայքարած ուժերից կազմված, ցանկալի է՝ ավելի կուռ և սեղմ կառուցվածքով ժամանակավոր կառավարության ձեռքում՝ լուծարելով որպես նախկին ռեժիմի բաստիոն կամ թեկուզ լծակ ծառայող մարմինները, մեր պարագայում՝ Ազգային ժողովը,

. նախկին ռեժիմի ղեկավար կազմի չեզոքացումը քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիայի, ինչպես նաև նրա պատասխանատվության միջոցով,

. ժողովրդի, քաղաքացիների և պետության խախտված իրավունքների վերականգնումը, այդ թվում՝ ինքնիշխանության վերահաստատման գործընթացի մեկնարկը, որը մեր պարագայում պետք է դրսևորվի ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու կոնկրետ քայլերով, օրինակ, սկզբի համար՝ ՌԴ սահմանապահներին փոխարինել ՀՀ սահմանապահներով, ազգայնացնել ռուսական պետական կամ պետականամերձ կապիտալին հանձնված ռազմավարական ենթակառույցները և օբյեկտները կամ ազգային վերահսկողություն հաստատել դրանց նկատմամբ, դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, դուրս գալ այլ պետությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, առհասարակ Արևմուտքի, ինչպես նաև Իրանի, Վրաստանի, Չինաստանի ու Հնդկաստանի հետ նախկինից մնացած ռուսաստանագերակա արտաքին հարաբերությունների ձևաչափից և մեկնարկել դրանց հետ հայաստանագերակա հարաբերությունների հաստատման գործընթաց,

. գաղութատիրության, բռնապետության, կառավարող ռեժիմի՝ ցեղասպանական հետևանքներ առաջացրած կեղեքման ու ազգային դավաճանության դեմ ապստամբության բնական իրավունքի հրապարակային ճանաչումը և ապստամբների նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը:

Հարկավոր մասով այս և այլ առաջնահերթ խնդիրների իրավաքաղաքական լուծումներն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել Անցումային արդարադատության ատյան, որը պետք է գործի որպես Երդվյալ ատենակալների դատարան, առաջնորդվի իրավունքի սկզբունքերով ու սահմանադրականությամբ և կայացնի իրարավար որոշումներ: Այս յուրօրինակ Հայկական Նյուրնբերգի որոշումները պետք է ուժի մեջ մտնեն անհապաղ և ենթակա չլինեն բողոքարկման: Գործող օրենսդրությունը պետք է կիրառվի այնքանով, որքանով հնարավոր է:

Անցումային արդարադատության ատյանը պետք է կազմված լինի բարոյական և կամային համապատասխան որակների տեր, ռեժիմի դեմ պայքարում անուրանալի ավանդ ունեցած և հեղափոխության անշրջելիությունը ապահովելու նպատակով վճռական քայլերի անհրաժեշտությունը գիտակցող, հանրային հարգանք ու հեղինակություն վայելող մարդկանցից, որոնց մեջ մասնագիտությամբ իրավաբանները կարող են փոքրամասնություն լինել: Պարտադիր պետք է լինի միայն նախագահողի (կամ նախագահողների) իրավաբանական բարձր կրթությունն ու գիտելիքը:

Ատյանի անդամների թեկնածուներին պետք է առաջարկի կառավարությունը, հնարավոր է՝ նաև իրավապաշտպան կազմակերպությունները, իսկ կազմը պետք է հաստատվի հանրաքվեով:

Ժիրայր Սեֆիլյան – Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող

Վարուժան Ավետիսյան – Սասնա Ծռեր խմբավորման խոսնակ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>