Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք
27
Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Պատերազմ Արցախում
Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո

Նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհու­թյունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ. Ռ. Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել կապված այսօրվա չկայացած մամուլի ասուլիսի վերաբերյալ:

«Ինչպես գիտեք, այսօր, ժամը 12:00 «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում պետք է կայանար ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որին հրավիր­ված էին հայաստանյան բոլոր ԶԼՄ-ները:

Ակնկալվում էր, որ ասուլիսի ընթացքում պետք է արվեին կարևոր քաղաքական հայտարարություններ և տրվեին բազմաթիվ հարցերի պատասխան­ներ: Սակայն մի խումբ մարդիկ, ովքեր հանրությանը քաջա­ծա­նոթ են որպես մերձիշխանա­կան ակտիվիստներ և Նիկոլ Փաշինյանի մտերիմներ ու զինակիցներ, խանգարեցին դրա անցկացմանը և տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայա­նա­լով որպես «զայրացած ժողովուրդ»:

Սո­ցիա­­լա­կան ցանցերում ու մամուլում արդեն հայտ­նվել են հիմնական «դերասան­ների» անունները, և նրանց ով լինելը տեղի ունեցածի պատվիրատուի մասով որևէ կասկած չի թողնում:

Այսօրվա` լավ ծրագրավորված ու կազմակերպված միջադեպը կարելի էր գնահատել որպես մանր խուլիգանություն և մեծ ուշադրություն չդարձնել դրան: Պարզ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես թե այնպես, նոր ասուլիսի կամ հարցա­զրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցե­րի վերաբերյալ:

Սակայն, հարկ ենք համարում շեշտել, որ տեղի ունեցածն, ըստ էու­թյան, իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու և հանրու­թյան հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը: Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում, կամ ինչպես վերջերս ասել էր հայտնի քաղաքական գործիչներից մեկը` մտքի տեռոր:

Այսօրվա միջադեպը կարծես եկավ հաստատելու քաղաքական դաշտում և հանրության շրջանում օրըստօրե ուժգնացող այն մտավախությունները, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհու­թյունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ, հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսանում», - ասվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>