Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում ելույթ ունեցողների ցանկից Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը. Գագիկ Ծառուկյան Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի
3
Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է․ նա վկայի կարգավիճակ ունի. առգրավել են հեռախոսը Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․Մալխասյան Ուրսուլան ռեպրեսիաների համար կանաչ լույս է վառել (տեսանյութ) Քաղաքագետ, «Մայր Հայաստանի» վարչության անդամ Երվանդ Բոզոյանը քննչական բաժնում է Փաշինյանական ռեժիմի «ժողովրդավարության վկաները», խուզարկությունից հետո, Երվանդ Բոզոյանին «հրավիրել են» հարցաքննության Փաշինյանական ռեժիմի սպասարկուները խուզարկում են քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ԵՄ-ն զբաղված է Հայաստանում բռնապետություն բուծելով Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Դուք սեղմել եք մի մարդու ձեռք, ում ձեռքերը թաթախված են արյան մեջ Պատերազմ Արցախում
Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում ելույթ ունեցողների ցանկից ՔՊ-ն սահմանափակեց Հայաստանից երկար ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է․ նա վկայի կարգավիճակ ունի. առգրավել են հեռախոսը Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․Մալխասյան Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը. Գագիկ Ծառուկյան Ուրսուլան ռեպրեսիաների համար կանաչ լույս է վառել (տեսանյութ) Քաղաքագետ, «Մայր Հայաստանի» վարչության անդամ Երվանդ Բոզոյանը քննչական բաժնում է Սլուցկի․ Երևանը պետք է գիտակցի, որ պանիրը ԵՄ մկան թակարդում անվճար չի լինելու «Լավ ԿԳՄՍՆի՛ր, որ լավ ապրես». ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Քաղբանտարկյալ Աշոտյանի կալանքը երկարաձգվեց 1 ամսով. երբ հրապարակումը թողնում են առավոտյան, այսպես է լինում. Փաշինյանական ռեժիմի «ժողովրդավարության վկաները», խուզարկությունից հետո, Երվանդ Բոզոյանին «հրավիրել են» հարցաքննության «Ուրսուլաները խոսում են ժողովրդավարական արժեքներից, բայց զբաղված են տեղական նշանակության ավտորիտար բռնապետներ բուծելով» Փաշինյանական ռեժիմի սպասարկուները խուզարկում են քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ԵՄ-ն զբաղված է Հայաստանում բռնապետություն բուծելով Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Վահագն Ալեքսանյանի Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել Ռուսների հետ հարաբերությունները կարգավորելու սողանցք է փորձում գտնել ՀՀ իշխանությունը. Աղաջանյան Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան ՔՊ-ն ինձ հռչակել է ձայնազուրկ․ Արա Սահակյան Գնդապետին ծառայությունից հեռացրել էին, որովհետև ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն․ ազատամարտիկ ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը Ձերբակալել են Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին. Նարեկ Կարապետյան Գիտակցում եմ այն փաստը, որ ոչ բոլորին է դուր գալիս մեր մերձեցումը. Ուրսուլա Ֆոն դեր Լայենը իրենց կողմից Հայաստանի վրա նշանակված բռնապետ Փաշինյանին ՀՀ-ն բռնապետություն է, ղեկավարն է հրահանգ տալիս՝ ում պետք է բռնել, ում՝ չէ, ում ասֆալտին պառկեցնել Հայաստանը սահուն կերպով գլորվում է դեպի ֆաշիստական ռեժիմ. Արեգնազ Մանուկյան Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Ցույց` Ուրսուլայի սիրելի Փաշինյանի հակաժողովրդավարական ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Արյունոտ Ուրսուլա....Հայաստանը մանիպուլյացիների զոհն է. Լարիսա Ալավերդյանը խայտակառակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահին

Ռուսաստանից 2 մլն հայերի հետարտագաղթը՝ աղետ կլինի Հայաստանի համար

«Վրաստանը գրեթե անցել է այն կարմիր գիծը, որը նախանշել էր Ռուսաստանը, իսկ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր դրույթներից մեկը այն է՝ հետխորհրդային տարածքների միջև գոյություն ունեցող ազգամիջյան կոնֆլիկտները տաք պահել շանտաժի միջոցով, որ եթե վերջիններս իրենց հայացքը սևեռեն դեպի արևմուտք, ՆԱՏՕ ապա նախկինում առկա հակամարտությունները կրկին կճայթքեն, բացասական հետևանքներ ունենալով համապատասխան երկրների համար: Ռուսաստանը այլևս տնտեսապես հզոր չէ և այդ կերպ չի կարող ազդեցություն ունենալ մնում է միայն ազգամիջյան խնդիրների վերհանումը», - Politik.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը անդրադառնալով, երեկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը՝ Վրաստանի հնարավոր անդամակցությանը ՆԱՏՕ-ին հարցի մասով:

Համբարյանը խնդրի կոնտեքստում հիշեցրեց այն փաստը, որ Մոլդովան, Ուկրաինան, ինչպես նաև Վրաստանը Ռուսաստանի ազդեցությունից ձերբազատվելու համար ժամանակին կորցրել են տարածքներ և այդ գործիքը Ռուսաստանի համար միշտ արդիական է մնում:

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Վրաստանի հնարավոր անդամակցությանը ՆԱՏՕ-ին, և Ռուսաստանի կոշտ արձագանքը այս հարցի շուրջ, մեկնաբանել էր հետևյալ կերպ, ասելով՝ Ռուսաստանը չէ, որ պետք է որոշի թե մենք ում ենք անդամակցելու ՆԱՏՕ-ի»,- նշեց Համբարյանը:

Անդրադառնալով խնդրի ազդեցությանը տարածաշրջանի մասնավորապես Հայաստանի վրա ինչպիսինն կարող է լինել քաղաքագետը նշեց, որ Ռուսական 102-րդ ռազմաբազան կհայտնվի շրջափակման մեջ:

«Վրաստանն էլ իր հերթին կարող է իր գործիքներն օգտագործել Ռուսաստանի դեմ, փակել 102-րդ ռազմաբազայի կարիքներն ապահովելու բոլոր տրանսպորտային միջոցների մուտքը դեպի Հայաստան:

Մենք շրջափակված կլինենք ՆԱՏՕ-ի անդամն պետություններով՝ արևմուտքում Թուրքիան, հյուսիսում՝ Վրաստանը, Ադրբեջանն էլ չլինելով ՆԱՏՕ-ի անդամ երբևէ չի թաքցրել իր հակառուսական կողմնորոշումը և սերտ համագործակցությունը Թուրքիայի հետ:

Այս հանգամանքը միանշանակ մեծ տեղաշարժեր է առաջացնելու տարածաշրջանում»,-ասաց Գագիկ Համբարյանը ավելացնելով, որ Ռուսաստանը վախենում է մեկուսանալուց, ինչն էլ դրդում է սպառնալիքներ պարունակող հայտարարություններ անել:

Խոսելով Վրաստանի շանսերից ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց այն պարագայում, երբ Վրաստանն էլ ունի տարածքային չլուծված հարցեր Համաբարյանն ընդգծեց որ դա խնդիր չի հանդիսանա, եթե ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ն գտնեն որ Վրաստանն իրենց պետք է ինչ որ հարցեր լուծելու համար, ասելով. «Ճիշտ է ՆԱՏՕ-ի կանոնադրության մեջ նշվում է, որ անդամ կարող է դառնալ այն երկիրը որը չունի տարածքային խնդիրներ , սակայն օրինակ Թուրքիայի և Հունաստանի միջև նույնպես խնդիրներ կան,սակայն Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է:

Եթե անհարաժեշտություն եղավ, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, տարածքային խնդիրները բացարձակ չեն խանգարի այդ անդամակցությանը:

Պետք է հասկանալ, որ Արևմուտքը ժողովրդավարությունը, ազատ խոսքը օգտագործում է այն դեպքերում, երբ դա իրեն շատ պետք է, վերջիվերջա նրանք շատ սերտ համագործակցում են աշխարհի ամենադաժան, միապետություն համարվող երկրների հետ ինչպիսիք են Սաուդյան Արաբիան , Քաթարը, Քուվեյթը, Միացյալ Էմիրությունները»,- նշեց քաղաքագետը միաժամանակ ավելացնելով, որ ժամանակագրությունը ցույց է տալիս՝ Արևմուտքը, իր շահերից ելնելով կարող է համագործակցել ցանկացածի հետ:

Քաղաքագետը` Վրաստան-ՆԱՏՕ-Ռուսաստան խնդրի մասով կարևորեց հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ինչ ճանապարհով էլ որոշի գնալ Վրաստանը պետք է հիշի , որ իր մայրաքաղաքից ընդհամենը մի քանի տասնյակ կմ հեռավորություն վրա գտնվում են ռուսական զորքերը, 2008թ.-ի օգոստոսի պատերազմի ժամանակ ռուսական զորքերը հայտնվել էին Թբիլիսիի արվարձանում, աևմուտքը արևելքի հետ կապող բոլոր տրանսպորտային միջոցները անցնում են Հարավային Օսիայի սահմանով, այս ամենի հետ մեկտեղ վստահ լինելով որ Արևմուտքը երբեք չի պատերազմի Ռուսաստանի հետ ի պաշտպանություն Վրաստանի:

Համբարյանը նշեց, որ այս ամենից պետք է հետևություն անենք նաև մենք, լինելով ոչ բացարձակ արևմտամետ, և ոչ էլ ռուսամետ, շարժվելով «և, և» -ի քաղաքականությամբ, ասելով.

«Եթե հստակ ուղղվածություն տվեցինք մեր արտաքին քաղաքականությանը կհայտնվենք այն իրավիճակում որում հայտնվել էին 20-րդ դարի սկզբին: Հակառուսական տրամադրությունների արդյունքը եղավ 1921թ.-ին ռուսների կողմից կնքված Կարսի և Մոսկվայի պայմանագրերը, որոնք պարզապես աղետ էին հայ ժողովրդի համար:

Մենք չպետք է մոռանանք, թե ի՞նչ տարածաշրջանում ենք գտնվում , ի՞նչ հարևաններ ունենք , այդ հարևանները ժամանակին ինչեր են արել մեր հանդեպ և դրա արդյունքում ուր ենք հայտնվել մենք:

Վերջիվերջո Հայաստանը միակ պետությունն է աշխարհում, որն ունի ավելի շատ սփյուռք քան բնակչություն, իսկ 11 մլն հայից 60%-ը բնակվում է Արևմտյան երկրներում, իսկ ահա Ռուսաստանում ունենք 2 մլն հայ և հարաբերությունները վատթարացնելու դեպքում կարող ենք տեսնել մոտ 2 մլն ապօրինի, Ռուսաստանում բնակվող հայերի հետարտագաղթ Հայաստան, ինչը ուղղակիորեն աղետ կլինի Հայաստանի բոլոր տեսակի իշխանությունների համար` և’ արևմտամետ, և’ ռուսամետ»:

Politik.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>