Կողոպտել են Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհուն
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այս գիշեր կողոպտել են Գ.Սունդուկյանի անվան պետական ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին՝ մի դերասանուհու եւ դիմահարդարի։ Վերջիններիս Եղբայրության փողոցում մոտեցել են երկու երիտասարդ հրել-գցել, հափշտակել են նրանց ձեռքի պայուսակները և դիմել փախուստի:
Կանանց պայուսակում եղել է կանխիկ գումար, բանկային քարտեր, տան բանալիները։ Կատարվում է հետաքննություն:

