Ուսումնասիրվում են ծանրաբեռնված խաչմերուկների բեռնաթափման հնարավորությունները
Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի պատասխանատուներն ուսումնասիրում են տրանսպորտային հոսքերով ծանրաբեռնված մայրաքաղաքի խաչմերուկների աշխատանքը: Այս համատեքստում տեղերում կազմակերպվում են նաև համատեղ քննարկումներ՝ տրանսպորտային հոսքերի կանոնակարգմանն ուղղված հնարավոր լուծումներն ու մոտեցումները հստակեցնելու նպատակով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

