Սպիտակ տանը պատմել են Թրամփի ու Էրդողանի հեռախոսազրույցի մանրամասները
Դիտել նաև
Փետրվարի 28-ից բանակի բոլոր ստորաբաժանումները գտնվում են մարտական պատրաստության վիճակում. Էրդողան
Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ Վաշինգտոն այցի ընթացքում Ալիևի թիկնապահները «իրենց վատ են պահել»
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Փաշինյանը համաձայնվել է Սյունիքի մի մասը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը։
Էրդողանը կայցելի Ադրբեջան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկեց երկկողմանի հարաբերությունները և ահաբեկչության դեմ պայքարը, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցը դրական բնույթ է կրել և տևել 45 րոպե:
«Նախագահ Թրամփը նորից հաստատեց աջակցությունը Թուրքիայի՝ որպես ռազմավարական գործընկեր և ՆԱՏՕ դաշնակից և ողջունեց Թուրքիայի ներդրումը ԻՊ դեմ պայքարում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ հունվարի վերջին Էրդողանը հայտարարեց Թրամփի հետ հանդիպելու ցանկության մասին, նպատակ ունենալով առողջացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձնումը Թուրքիային:
Zham.am

