«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան
7
Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Պատերազմ Արցախում
«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները…

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է «Յումակս» ՍՊԸ-ի գործունեությունը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին են դիմել մաքսային միջնորդական ծառայություններ մատուցող տասնյակ ընկերություններ (մաքսային բրոքերներ), որոնք բողոքում են մեր երկրում միջազգային փոստային առաքումներ և բեռնափոխադրումներ իրականացնող DHL ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Յումակս» ՍՊԸ-ի գործունեությունից:
Նույն խնդիրն են բարձրացնում նաև մի շարք խոշոր տնտեսվարողներ՝ «Զիգզագ», «Վորլդ Վիժն», «Յուքոմ», «Արարատ գինու կոնյակի գործարան», «Ռուսալ Արմենալ» և այլն:

Ըստ Հանձնաժողովին ներկայացված դիմում-բողոքի, մեր երկրում «Յումակս» ընկերությունը տարածել է հայտարարություն, ըստ որի այս տարվա հունվարի 16–ից DHL–ի ցանցով ներմուծված բեռների մաքսային ձևակերպումները իրականացվելու են բացառապես իրենց կողմից: Հակառակ դեպքում, «Յումակսի» միջոցով մաքսային ձևակերպումներից հրաժարվող բոլոր ընկերությունների և ֆիզիկական անձանց բեռները ետ կուղարկվեն:

Բողոքում նշված է նաև, որ «Յումակս» ընկերությունը արդեն իսկ անցել է այդ գործելաոճին և ներկայումս հրաժարվում է հասցեատերերին հանձնել ուղարկված ապրանքների մաքսային փաստաթղթերը՝ փաստացի ստիպելով դրանք մաքսազերծել իր միջոցով:

Մաքսային բրոքերական ընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ Հայաստան ուղարկվող բեռների և փոստային առաքումների բավականին մեծ մասը բերվում է հենց DHL ընկերության միջոցով, հետևապես վերջինիս նման վարքագիծը ուղղակիորեն բացասաբար է անդրադառնում իրենց հետագա գործունեության վրա: Դիմում-բողոքում նշված է նաև, որ բեռների մաքսային հայտարարագրում անելու համար «Յումակս» (DHL) ընկերության սահմանած գները անհամեմատ բարձր են նույն գործունեությամբ զբաղվող այլ ընկերությունների սակագներից:

Հանձնաժողովին դիմած տնտեսվարողները ներկայացնում են նաև, որ «Յումակսի» նման գործունեության հետևանքով բախվել են մեկ այլ խնդրի ևս: Մասնավորապես, այդ տնտեսվարողները պարբերաբար իրականացնում են խոշոր ներմուծումներ, ինչով էլ պայմանավորված ունեն համապատասխան մասնագիտացված աշխատակիցներ, ովքեր զբաղվում են այդ բեռների մաքսազերծմամբ: Այսինքն, տվյալ պարագայում, մաքսային բրոքերի ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն չի առաջանում: Հետևապես, վերջինների համար «Յումակսի» նման պարտադրանքը ֆինանսական միջոցների հավելյալ՝ խոշոր ծախս է առաջացնում:

Նիստի ավարտին ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը տեղեկացրեց, որ Հանձնաժողովը հնարավորինս սեղմ ժամկետում կուսումնասիրի և օրենքի սահմաններում լուծում կտա խնդրին:

ՏՄՊՊՀ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>