«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան
7
Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Պատերազմ Արցախում
«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները…

Ավտոկայարանների տարածքներում հայտնաբերվել են լուրջ թերացումներ (տեսանյութ, լուսանկար)

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հերթական անակնկալ այցը կատարեց, այս անգամ՝ Վայքի, Եղեգնաձորի և Արտաշատի ավտոկայարաններ:

Վայքի ավտոկայարանում առաջին հայացքից անմիջապես աչքի ընկավ սպիտակ համարանիշներով և «Երևան» ցուցանակով երթուղայինը, որն, ըստ ամենայնի, պատրաստվում էր ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնել։

Երթուղայինի վարորդին չհաջողվեց գտնել։ Ավտոկայարանի պետը կամ երթակարգավարը նույնպես տարածքում չէին։ Դռները փակ էին։ Հպանցիկ հայացքից էլ հասկանալի էր, որ այն չի գործում։ Մուտքի մոտ կուտակված ձյան հաստ շերտն էլ փաստում էր, որ արդեն երկար ժամանակ այդպես է։

Քիչ անց վերադարձավ նաև իրեն «դիսպետչեր» ներկայացնող անձը՝ Արման անունով։

Թե ինչ գործ ունի ավտոկայարանի տարածքում սպիտակ համարանիշներով մեքենան, նրա պատասխանը, մեղմ ասած, անհասկանալի էր. «Կանգնեցրել ենք, որ ուղևորներն իմանան Երևան գնացող մեքենա կա, սպասեն, մինչև դեղին համարներով երթուղայինը կմոտենա։ Ավտոկայարանի դռներն էլ փակ են, քանի որ վերանորոգման աշխատանքներ են սկսել»։

Եղեգնաձորի ավտոկայարանի շենքի դռները բաց էին։ Ներսում եղած միակ դռան վրա էլ գրված էր՝ ոսկերիչ։ Պարզվեց ոսկերիչը հենց ավտոկայարանի պետն է, ում անմիջական պարտականությունները սահմանափակվում էին իր ոսկերչական գործունեությամբ։

Իսկ միջմարզային և ներմարզային երթուղիները «կանոնակարգվում» էին ավտոկայարանից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ։

Վահան Մարտիրոսյանն ավտոկայարանի պետին հորդորեց. «Միջմարզային երթուղիները պետք է ուղևորվեն ավտոկայանից»։

Նախարարի ուշադրությունը գրավեց նաև ավտոկայարանի տարածքում գործող մթերային խանութը։

Կայարանի պետը մանրամասնեց՝ այս տարածքն էլ վարձակալությամբ է տրված:

Արտաշատում իրավիճակը քիչ այլ էր։ Այստեղ շենք ու դրանից բխող հարմարություններ չուներ։ Ավտոկայարան ասվածը սառցակալած բաց տարածք է, որտեղ ելումուտ են անում հիմնականում Երևան գնացող և գյուղերը սպասարկող տրանսպորտային միջոցները։ Տարբեր անկյուններում տեղադրված երկու տաղավարները դիսպետչերական կետերն են։ Մեկը կանոնակարգում է միջմարզային, մյուսը՝ ներմարզային երթուղիները։

«Լիգա» ընկերության շահագործման բաժնի պետ Խաչիկ Կարապետյանը մոտեցավ նախարարին, նշեց, որ իրենց ընկերությունը միջմարզային ուղևորափոխադրումներ է իրականացնում միկրոավտոբուսներով։ Նրա խոսքով՝ խնդիրներ չունեն.

«Չեմ կարող ասել, թե սպասարկումը գերազանց է, բայց, ըստ չվացուցակի, նորմալ աշխատում ենք»։

Նախարարի դիտողությանն ի պատասխան, որ լինում են դեպքեր, երբ մեքենաների սրահները չեն տաքացվում, բաժնի պետը նշեց, որ այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են կատարվել, բոլոր մեքենաներում լրացուցիչ տաքացուցիչներ են ավելացվել։

«Հիմա, կարծում եմ, բողոքներ չկան։ Եթե լինեն, ապա անպայման հաշվի կառնենք, նորից կավելացնենք»,- հավաստիացրեց Խ. Կարապետյանը։

Ներմարզային երթուղիները սպասարկող դիսպետչեր Լեռնիկ Հակոբյանը նախարարին տեղեկացրեց, որ ամեն երթուղի իր գրաֆիկն ունի, աշխատում են ըստ գրաֆիկի։ Եղանակով պայմանավորված՝ լինում են որոշակի շեղումներ, բայց աշխատում են, որ ճիշտ ժամին շարժվեն մեքենաները։

Վահան Մարտիրոսյանն ուշադրություն հրավիրեց նաև ավտոկայարանի սառցակալած տարածքի վրա։

Արդարացումները հետևեցին մեկը մյուսին, հետո խոստացան, որ անպայման կմաքրվի:

Նախարարը զրուցեց նաև ուղևորների և վարորդի հետ։ Նրանք նշեցին, որ ավտոբուսները ժամանակին են շարժվում և յուրաքանչյուր ավտոբուս՝ կապված ուղևորահոսքի քանակից, օրը 3-4 ուղերթ է կատարում։

Իրավիճակը կարգավորելու համար նախարար Վահան Մարտիրոսյանը «Հայավտոկայարան» ՓԲ ընկերության տնօրենին հանձնարարեց վերացնել բոլոր թերությունները։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչությանը հանձնարարվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկել։

Այլ մանրամասները՝ տեսանյութում...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>