Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությունը, որն աշխատանքային այցով Հայաստանում է, փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, տեղեկացնում են ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, մեկ րոպե լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը հավաստող վավերագրերին և լուսանկարներին:

