«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան
7
Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Պատերազմ Արցախում
«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները…

Ամփոփվել են ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության 2016թ. կատարած աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության 2016 թվականի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:
ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներով` նշելով, որ ամենօրյա հետևողական աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի բնակչության անվտանգության և անհատական պաշտպանության ապահովման ուղղությամբ: Նիստի շրջանակում ներկայացվել են նաև 2017թ. ընթացքում Երևանի փրկարարական վարչության կողմից մայրաքաղաքում նախատեսված ծրագրերն ու աշխատանքները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով Դավիթ Տոնոյանին՝ ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ, հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու աշխատանքում՝ մեկ անգամ ևս վստահեցնելով, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում աջակցել Երևան քաղաքի փրկարարական վարչությանը մայրաքաղաքի բնակչության անվտանգության ապահովման հարցում:
«Արդեն բարի ավանդույթ է դարձել Երևան քաղաքի փրկարարական վարչության տարեկան աշխատանքների ամփոփիչ նիստը Երևանի քաղաքապետարանի հարկի տակ անցկացնելը: Եվ համոզված եղեք, պարոն նախարար, որ մենք բարձր ենք գնահատում Ձեր աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը, որն իսկապես սերտ է և կարևորված: Այս տարիների ընթացքում վարչության կողմից բարձրացված խնդիրներին Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնականում տրվել են լուծումներ, և ուզում եմ վստահեցնել, որ մենք չենք սահմափակվելու գրանցած արդյունքներով և համատեղ աշխատանքով անելու ենք հնարավորը, որպեսզի այս և հաջորդող տարիներին էլ ավելի ընդլայնենք համագործակցության շրջանակներն ու արձանագրենք նոր հաջողություններ՝ ի բարօրություն Երևանի և մեր համաքաղաքացիների: Շատ կարևոր է այն վստահությունը, որն այսօր ունի Երևանի բնակիչը արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների նկատմամբ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն պատասխանատուներին ու աշխատակիցներին, ովքեր 2016թ. ընթացքում ևս ակտիվ գործունեություն են ծավալել մայրաքաղաքում և բարեխճորեն կատարել են իրենց աշխատանքը», - նշել է Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իր լիազությունների շրջանակում գործուն աջակցություն ցուցաբերել Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումներին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով մշտական աջակցության համար` վստահեցրել է, որ համատեղ արդյունավետ աշխատանքն առաջիկա տարիներին ևս կլինի շարունակական և կընդգրկի նոր ուղղություններ:
Ամփոփիչ նիստի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2016թ. ընթացքում գործունեության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար ՀՀ ԱԻՆ մի շարք աշխատակիցների պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:
ՀՀ ԱԻՆ հետ սերտորեն համագործակցելու, ինչպես նաև Երևան քաղաքի բարեկարգման ու բարելավման աշխատանքներում ներդրած զգալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է ՀՀ ԱԻՆ «Փառքի Խաչ Նոյ» մեդալով:
ՀՀ ԱԻՆ հետ սերտորեն համագործակցելու, ինչպես նաև Երևան քաղաքի բարեկարգման ու բարելավման աշխատանքներում ձեռքբերված հաջողությունների համար Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:
Երևանի Ավան, Շենգավիթ, Աջափնյակ, Արաբկիր, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ էլ արժանացել են ՀՀ ԱԻՆ պատվոգրերի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>