Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ
1
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Պատերազմ Արցախում
Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ

«Մարդկային գործոնի» նվազեցում. Բաքուն շեշտը դնում է անօդաչուների վրա

«Science and Technology Park» ընկերությունը, որի գրասենյակը գտնվում է Ադրբեջանի ԳԱԱ բարձր տեխնոլոգիաների պարկում, բարաժող ռազմամթերքի երեք նախատիպ է մշակել։

Նրանցից մեկը՝ «Mini» անվան տակ, գտնվում է դեռևս փորձարկման փուլում։ Նրա զանգվածը 3,5 կիլոգրամ է, թռիչքի տևողությունը՝ 30 րոպե, մարտագլխիկի զանգվածը՝ 0,5-0,7 կգ։ Հարվածի շառավիղը՝ 5-7 կմ։

Երկրորդ նախատիպն ավելի ծանր է՝ մոտ 5 կգ։ Նա նման է իսրայելական Harop բարաժող ռազմամթերքի փոքրացված պատճենին։ Հարվածի շառավիղը 10 կմ է։ Էլեկտրաշարժիչ է օգտագործվում։ Երրորդը «Grand»-ն է՝ 12-15 կգ ծավալով, թռիչքի տևողությունը 3 ժամ, հարվածի շառավիղը՝ մինչև 20 կմ։ Օգտագործում է ներքին այրման շարժիչ։

Նախորդ տարի Ղարաբաղում Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը նույնպես բազմաթիվ անգամ և տարբեր նպատակների համար` հետախուզական, հարվածային, հրետանու կրակի ուղղորդում (корректировка огня), կիրառել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ իսրայելական արտադրության կամիկաձեներ, իսկ այժմ սկսել է տարբեր տեսակի անօդաչուների սեփական արտադրությունը։

Ադրբեջանը, Քառօրյայից դասեր քաղելով, հասկացել է անօդաչուների կիրառման արդյունավետությունը։ Արցախի երկնքում կործանիչների կիրառությունը հանգեցնելու էր ՊԲ ՀՕՊ ուժերի հակազդմանն ու մարդկային, (օդաչուներով Ադրբեջանը երբեք աչքի չի ընկել և արցախյան պատերազմում օգտվել այլազգի օդաչուների ծառայություններից), ինչպես նաև նյութական` միլիոնավոր դոլար արժեցող կործանիչների կորուստների։ Սեփական արտադրության անօդաչուներն այդքան էլ թանկ չեն Իսրայելից գնելու համեմատությամբ, այդ պատճառով Բաքուն որոշել է գնալ հետախուզական, հարվածային (կամիկաձե) և հետախուզա–հարվածային տիպի անօդաչուների արտադրությանը, ինչը հուշում է, որ Ղարաբաղում այդ տիպի զինատեսակներն ավելի լայնորեն են կիրառվելու։

ՊԲ-ն պետք է ամրապնդի ՀՕՊ համակարգն ու РЭБ համակարգերը։

Անօդաչուների զանգվածային կիրառության նպատակն է տնտեսել թե՛ կործանիչ ավիացիան, թե՛ մարդկային գործոնը բացառել։ Կործանիչի խոցումը բերելու է կա՛մ անձնակազմի կորստի, կա՛մ նրանք կատապուլտայից օգտվելու պարագայում «ընկնելու» են ԼՂՀ տարածքում ու դառնալու են ադրբեջանական ագրեսիայի կենդանի վկաները` գերիներ, ինչը կունենա թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ծանր հետևանքներ Բաքվի ռեժիմի համար։

Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են հետախուզական` ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։

Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն` Երևան-Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։

Օրերս Ադրբեջանում ավարտված զորավարժությունների ընթացքում ակտիվորեն փորձարկվել են անօդաչուներ լեռնային տեղանքում, մոտեցված ղարաբաղյան ռելիեֆին։ Բաքուն չի թաքցնում, որ հաջորդ ռազմական էսկալացիայի ժամանակ «մարդկային գործոնը» բացառելու և իր կողմից զինվորների կորստից խուսափելու համար օգտագործելու է անօդաչուներ և տեխնիկական այլ միջոցներ։

Արտեմ Բալասանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>