Ադրբեջանում, իբր, ապրում է 30 հազար հայ. գտել են մեկ ընտրողի անուն–ազգանուն
Դիտել նաև
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին ադրբեջանական մամուլն իր էջերը հեղեղել է նախընտրական քարոզարշավի նյութերով: Գրում են, թե երկիրը բազմազգ է, նույնիսկ 30000 հայ է այժմ բնակվում Ադրբեջանում: Որպես ապացույց, haqqin.az տեղեկատվական կայքը հրապարակել է ընտրողների ցուցակից մի էջ, որտեղ 185–րդ համարի տակ հայի ազգանուն է. Նելլի Ալեքսանդրովնա Պետրոսյան, ծնվ. 1956 թ.:
Կեցցե՛ այլազգիներին գրկաբաց ընդունող Ադրբեջանը: Ապրիլի 11–ին Յասամալի շրջանի թիվ 167 դպրոցի ընտրատարածքում Նելլին (եթե, իհարկե, այնտեղ նման անուն–ազգանունով մարդ կա) կկատարի իր քաղաքացիական պարտքը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

