622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ ունեցած ելույթում ուշադրություն է հրավիրել այն իրողությունների վրա, որ դատարան ուղարկված «գործում» չկա որևէ ապացույց փաշինյանական իշխանությունների կողմից հնչեցված մեղադրանքների, հատկապես՝ «պետական գաղտնիք» իբրև թե այլ անձանց փոխանցելու, ավելին, այդ «փոխանցման» համար, իբր, 622 հազար դոլար ստանալու վերաբերյալ չկա բացարձակապես ոչ մի ապացույց:
Փոխարենը, կան մեղադրանքներ, որոնք բացառապես քաղաքական բնույթի են: Օրինակ, Թևանյանը մեղադրվում է... Գյումրիում ՔՊ-ին իշխանության չթողնելու մեջ, Դոնբաս այցելելու մեջ: Վերջապես, մեղադրում են... ընդդիմադիր լինելու և հայ-ռուսական հարաբերություններին կողմ լինելու մեջ:
Մանրամասն՝ տեսանյութում, այս հղումով՝
https://www.facebook.com/reel/1349697563993231

