Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ
27
Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Պատերազմ Արցախում
Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան

Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում

«Հրապարակի» զրուցակիցն է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը:

-Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, և բազմաթիվ այլ անձինք կալանավորվում են Նիկոլ Փաշինյանի կողմից հանրային եղանակով ուժայիններին ուղիղ հրահանգներ տալուց անմիջապես հետո, սա բոլորի համար տեսանելի և ակնհայտ փաստ է։ Արդյո՞ք իրավապահները չեն կարող հակազդել, չկատարել այս հանձնարարականները, չէ՞ որ վարչապետը չունի նման լիազորություն, նա չպետք է միջամտի իրավական գործընթացներին։

-Իսկապես, ես չեմ հիշում նման իրավիճակ, երբ երկրի ղեկավարը հրապարակավ այս կերպ միջամտի, ցուցումներ տա ուժայիններին։ Իմ կարծիքով՝ այս ամենը հրապարակավ արվում է զուտ քաղաքական նպատակներով, հակառակ պարագայում դա կարվեր համապատասխան պաշտոնյաների հետ կոնֆիդենցիալ հանդիպումների, քննարկումների ընթացքում։ Ամեն դեպքում, թե՛ հրապարակավ և թե՛ կոնֆիդենցիալ մակարդակով այս ծավալի և ուղղակի միջամտություններ նախկինում չեն եղել, համենայն դեպս՝ ես չեմ առնչվել։ Եթե նույնիսկ ինչ-որ անձանց կամ իրավիճակների հետ կապված քննարկումներ են տեղի ունեցել, ապա առաջնահերթ փորձել ենք հասկանալ իրավական կողմը և, իհարկե, հասարակական հնչեղությունը, կարծիքը, հետևանքը։ Մեզ համար կարևոր է եղել, որ ընդդիմությունը, անաչառ, սովորական քաղաքացիները, միջազգային հանրությունը մեր գործողություններում չտեսնեն քաղաքական ենթատեքստ․ գոնե ձգտել ենք դրան։ Ինչ վերաբերում է ուժայինների կողմից նման ակտիվությամբ վարչապետի հրահանգները կատարելուն, իմ կարծիքով՝ դա սխալ է։ Վարչապետն իրավաբան չէ, նա քաղաքական անձ է, հետևաբար՝ իր գործողությունները կատարում է այդ տիրույթում, իսկ ուժային պաշտոնյաներն՝ իրավաբանական տիրույթում։ Նրանք պետք է զսպեն վարչապետին, ցույց տան ճիշտ ուղին, բացատրեն, որ անձը կարող է կալանավորվել միայն բավարար հիմքեր լինելու դեպքում։ Եթե տարիներ շարունակ քննվող քրեական վարույթով այդ անձը դրսևորել է իրավահպատակ վարքագիծ, այսինքն՝ չի խուսափել, ազդել, կատարել այլ հանցագործություն, չի կարող կալանավորվել՝ անկախ քաղաքական հանձնարարականից։ Նման վարքագիծը պառակտում է մեզ, հետևաբար՝ սպառնալիք է դառնում երկրի անվտանգությանը։ Սա քաղաքացու համար խիստ վտանգավոր, պետությունն արատավորող, արդարադատության համակարգը քանդող երևույթ է։

- Մեկ ընտանիքից միաժամանակ ձերբակալում են մի քանիսին, օրինակ՝ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյաններին, մեկ այլ դեպքում հաշվի չեն առնում, որ ձերբակալվողը կին է, օրինակ՝ Արեգնազ Մանուկյանը, կամ տարիքով է, կամ մանկահասակ երեխա ունի, այսինքն՝ չկան սահմաններ, չափանիշներ․ ինչպե՞ս կմեկնաբանեք համատարած կալանավորումների այս պրակտիկան։

-Ես մտաբերում եմ, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դուստրը՝ Գայանե Քոչարյանը, հարցաքննությունների էին ԱԱԾ հրավիրվում քրեական գործերի շրջանակներում, և նրանք ներկայանում էին սահմանված ժամկետում ու կարգով։ Չեմ հիշում մի դեպք, որ այդ իմաստով խնդիրներ ծագած լինեն։ Ընդ որում՝ տալիս էին ցուցմունքներ, պատասխանում քննիչներին հետաքրքրող բոլոր հարցերին։ Այսքան տարի հետո, նույն քրեական վարույթներով, քանի որ նոր դեպքեր չեն եղել, Սեդրակ Քոչարյանին կալանավորելն անհիմն ու իմաստազուրկ եմ համարում։ Կրկնում եմ՝ կալանքի համար օրինական հիմք պետք է լինի, այսինքն՝ անձը կամ պետք է փորձի թաքնվել, կամ ազդել քննության վրա, կամ նոր հանցագործություն կատարել։ Իրավապահ համակարգին քիչ թե շատ մոտ կանգնած մարդիկ գիտեն, որ նախկինում գործել է չգրված սկզբունք․ բոլորը ձեռնպահ են մնացել մեկ ընտանիքից երկու անձ կալանավորելուց, նման քայլի գնացել են խիստ բացառիկ դեպքերում և ոչ երբեք՝ տնտեսական, գույքային հանցագործությունների պարագայում։ Առավել մեղմ վերաբերմունք է եղել կանանց նկատմամբ, նրանք կալանավորվել են խիստ բացառիկ դեպքերում, հատկապես երբ երեխա են ունեցել իրենց խնամքին։ Այս իրավիճակը թույլ է տալիս կարծիք ձևավորել, որ Քոչարյանների ընտանիքի ու ընդհանրապես ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ նախաքննական վարույթների ընթացքում կալանքը կիրառվում է որպես պատիժ։ Ես շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ ռեպրեսիաները և պառակտումը բխում են միայն մեր երկրի նկատմամբ նկրտումներ ունեցող հակառակորդի շահերից:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>