Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան
Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում է նրա մասին, որ այսօրվա իշխանության ղեկավարը նախապատրաստվել է և հետևողականորեն իրականացնում է հակառակորդի, այսինքն թուրք-ադրբեջանական տանդեմի, Ադրբեջանի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության պահանջները: Պարտված իշխանությունները անընդհատ գտնվում են ճնշումների և պարտադրանքի ներքո և եթե այսօրվա իշխանությունները փոքր ինչ մեր հայրենիքը սիրեին, ապա վաղուց հրաժարական տված կլինեին։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում։

