Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին
«Հազարավոր զոհերի համար որևէ պատասխանատվություն չկարծ իշխանությունը խոսում է ամեն ինչից»,-իր եզրափակիչ ելույթում ասաց Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Դավիթ Ղազինյանը և հիշեց, որ այսօր Գարիկ Գալեյանի որդու՝ Մխիթար Գալեյանի ծննդյան օրն է։
Նա տարակուսեց իշխանության ներկայացուցիչների ելույթների բովանդակությունից, որտոնցում չկա հետևողականություն․
«Դուք հարցնում եք ՀԷՑ-ից, ես պատասխանում եմ, գալիս եք այստեղ ասում եք՝ միայն ՀԷՑ-ից եք խոսում։ Բայց ասեմ, որ ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերում առաջարկ չենք արել, որ հուսալիության բաղադրիչներից գումարներ տեղափոխվեն ներդրումային բաղադրիչ։
Անդրադառնալով ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի ելույթին, թե իր համայնքապետ եղած ժամանակ ՀԷՑ-ը պարտքերի պատճառով անջատել էր Վեդու համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների հոսանքը՝ Ղազինյանն ասաց.
«Այս պահին ապահովեք մուտքս ՀԷՑ և ես ձեզ կապացուցեմ, որ հարյուրավոր համայքներ, հենց տարվա սկզբին, չունենալով հաստատված բյուջե և նախորդ տարվանը սպառված, դիմել են խնդրանքներով և դրանք բավարարվել են, հոսանքները չեն անջատվել»,- ասաց Ղազինյանը։
Պատգամավորը նաև նշեց, որ հազարավոր ընկերություններ կան, որոնց մալուխները վերջիններիս բալանսում է, բայց բազմաթիվ են եղել դեպքերը, որ նույնիսկ այդ ընկերություններում վթարներին ՀԷՑ-ը օգնել է։
Ղազինյանը նշեց, որ բարձրավոլ լարերի՝ արոտավայրերի վրայով անցնելու անվտանգության խնդիրները 10 հազարից ավել է և քաղաքական իշխանությունը պետք է դրա լուծումը տա։
Անդրադառնալով ՀԷՑ-ի հավելագրումների մասին ՔՊ-ականների պնդումներին՝ Ղազինյանն ասաց. «Ի պատիվ Սարիկ Մինասյանի, որն ասում էր՝ ես չեմ ասում հավելագրումներ է եղել, մարդը աշխատել է, պատկերացրել է, որ էլ ինչպես կարող է ասել՝ իմ ժամանակ էլ է հավելագրում եղել, դու փայ ունեիր ևս և Ռոմանոսը չունեինք»։
Ղազինյանը հիշեց նաև ՔՊ-ականների ելույթներին իր հոր՝ Իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի վերաբերյալ և հնչված գնահատականին՝« իրավաբանական դպրոցի վատ հետևանքների մասին», ևհարց տվեց. «Արդյոք ձեր հետ համաձայն են փոխվաչրապետը, ԱԽ այսօրվա քրատուղարը, գլխավոր դատախազը, արդարադատության , առողջապահության, ներքին գործերի նախարարները, SMS-ով ազատված ԲԴԽ նախագահը։ Արդյուք ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են»։
Ընդդիմադիր պատգամավորը ՔՊ-ականներին հորդորեց չմտնել պատգամավորների ընտանիքներ, այլապես քաղաքական կոշտ արձագանք կլինի։
Իր խոսքի ավարտին Ղազինյանն ասաց. «Ոչ մեկը չեկավ այստեղ գնահատական տար, թե վարչապետն ինչպես կաող է ընտրովի մարմնի ղեկավարին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար։ Վերջում՝ կոչ եմ անում լինել օբյկետիվ, չեմ խնդրում որպեսզի ինձ քվեարկեք»։
Աղբյուրը`Panorama.am

