ՔՊ-ական ռեժիմի շահերն սպասարկողները միտումնավոր թիրախավորել են «Կենտրոն» հեռուստաընկերությունը Ի՞նչ եք անում․ ՄԻՊ-ի միջնորդությամբ հոգեբանն Արեգնազ Մանուկյանի երեխայի մոտ տրավմաներ է արձանագրել Ազատություն Արեգնազ Մանուկյանին
7
Սա ամբողջովին ֆարս է, որի հետևանքները ծանր են․ Ստեփան Դանիելյանը՝ Արեգնազ Մանուկյանի գործի մասին Սա մեր բոլորի խնդիրն է․վաղը հասարակ քաղաքացին է քաղբանտարկյալ դառնալու ստատուս գրելու լայքելու համար Միջին ծանրության հանցանք է․ եթե անգամ դա տեղի է ունեցել, չէր կարելի արգելել երեխային տեսնել․փաստաբան Ակցիա ԲԴԽ-ի դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ Փաշինյանական դատարանը միտումնավոր ձգձգում է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը Մինչև տարվա վերջ Հայաստանին սպասում են շատ դժվարին օրեր. Երվանդ Բոզոյան Օգոստոսի 6-ին` ժամը 12։00-ին ԲԴԽ շենքի դիմաց կանցկացվի ակցիա՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ։ Որ էդ երեխան գա մորը տեսնի, դրանից արդարադատությունը կտուժի՞. Արթուր Խաչատրյանը՝ Արեգնազ Մանուկյանի մասին Փաշինյանը պանիկայի մեջ է․․․ մինչև տարեվերջ կատաստրոֆա է սպասվում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ես բարեգործություն անում էի, երբ Փաշինյանը սեղանների տակով վազվզում էր այս կողմ-այն կողմ, իրեն հովանավորներ էր ման գալիս. Ս. Կարապետյան Պատերազմ Արցախում
Հայ ժողովրդին ջայլամի տեղ մի՛ դրեք. Քրիստինե Վարդանյան Սա ամբողջովին ֆարս է, որի հետևանքները ծանր են․ Ստեփան Դանիելյանը՝ Արեգնազ Մանուկյանի գործի մասին ՔՊ-ական ռեժիմի շահերն սպասարկողները միտումնավոր թիրախավորել են «Կենտրոն» հեռուստաընկերությունը Խստագույնս դատապարտում ենք այս անպատկերացնելի գործընթացը. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է երկու երրորդով․ Օվերչուկ Հայաստանի Հանրապետությունում մեղադրանքները հարուցվում են քարոզչական նպատակներով․ Լևոն Քոչարյան Էս իրավիճակն ունի հստակ պատասխանատուներ, գործը միտումնավոր ձգձգվում է. Մանուկ Սուքիասյան Սա մեր բոլորի խնդիրն է․վաղը հասարակ քաղաքացին է քաղբանտարկյալ դառնալու ստատուս գրելու լայքելու համար Միջին ծանրության հանցանք է․ եթե անգամ դա տեղի է ունեցել, չէր կարելի արգելել երեխային տեսնել․փաստաբան Ինչպե՞ս է «Բոնուս»-ի ինքնասպան եղած սեփականատիրոջ աներձագը մոտեցել Նիկոլ Փաշինյանին Դա համայն հայության համար մեծագույն խայտառակություն է. Սամվել Կարապետյան Մեր կրոնական պարտքն առաջնահերթ է, մեր քաղաքական յուրաքանչյուր պրոցեսի հանդեպ. Նարեկ Կարապետյան «Հայաստան» խմբակցությունը կմասնակցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատավարությանը․ Աննա Գրիգորյան Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Ամենայն հայոց կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին Լավ մնացեք, մենք մեր խոսքը դեռ կասենք. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվից Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ» Ակցիա ԲԴԽ-ի դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննության ձգձգման վերաբերյալ Ի՞նչ եք անում․ ՄԻՊ-ի միջնորդությամբ հոգեբանն Արեգնազ Մանուկյանի երեխայի մոտ տրավմաներ է արձանագրել Ոստիկանական մեծաթիվ զորքեր ԲԴԽ-ի դիմաց. «Մայր Հայաստան»-ը բողոքի ակցիա է անում Արեգնազ Մանուկյանի՝ երեխայի հետ շփման սահմանափակումները բացասական հետևանքներ են ունեցել երեխայի վրա․ Փաստաբան Ազատություն Արեգնազ Մանուկյանին Փաշինյանական դատարանը միտումնավոր ձգձգում է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը 37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա Սողոմոնյան ՔՊ-ականների հետ էթիկայի նորմերը հարգելու մասին պայմանավորվելը նույն է, թե Հիտլերի հետ պայմանավորվեին մարդու հիմնարար իրավունքներ հարգելու շուրջ Մինչև տարվա վերջ Հայաստանին սպասում են շատ դժվարին օրեր. Երվանդ Բոզոյան «Մուլտի Ուելնես»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին «Դավաճան, լրտես» Դե Գոլն ու պատմության դատավճիռը Սա քաղաքական հետապնդում է

ՔՊ-ական ռեժիմի շահերն սպասարկողները միտումնավոր թիրախավորել են «Կենտրոն» հեռուստաընկերությունը

Փաշինյանական ռեժիմը չի դադարում նորանոր ցածրունքներ «նվաճել»: Ուղղակի աներևակայելի է Նիկոլ Փաշինյանի ու նրա քմահաճույքներն սպասարկողների մանրախնդրության ու ցինիզմի աստիճանը: Այս անգամ էլ թիրախավորել են «Կենտրոն» հեռուստաընկերությունը, որովհետև այն... ռեպորտաժներ է հաղորդել Գագիկ Ծառուկյանի սեփականության վրա կատարված հարձակումների մասին: 
Ակնհայտ է, որ հյուսիսկորեական տարբերակով նման հարձակման նպատակը «Կենտրոն» հեռուստաընկերությունը փակելն է, լռեցնելը: Հիշեցնենք, որ փաշինյանական ռեժիմը այս ընթացքում հետևողականորեն թիրախավորել է «Երկիր մեդիա», Հ2, «Շողակաթ» հեռուստաընկերությունները: Դե իհարկե, «իրական Հայաստանում» միայն երեք հեռուստաալիք կարող է հեռարձակվել՝ գիշեր-ցերեկ փաշինյանական  ռեժիմը գովերգող Հ1-«քարոզչականը», ՔՊ-ի մյուս ալիքը և ՔՊ-ի տակ մտած էլի մի ալիք:    
--
«Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Բեթղեհեմ Արաբյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հարգելի՛ գործընկերներ,
ինչպես հայտնի է, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հուլիսի 6-ին,7-ին, 8-ին իրականացրած մշտադիտարկման հետևանքով վարույթ էր հարուցել «Կենտրոն» հեռուստաընկերության (Մուլտի Մեդիա Կենտրոն Թիվի» ՓԲԸ ) նկատմամբ։
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ցանկանում եմ հակիրճ ներկայացնել Հանձնաժողովի կայացրած որոշման էությունն ու իմ դիրքորոշումը։
ՀՌՀ-ն արձանագրել է, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող ձեռնարկություններում, ինչպես նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բնակարանում իրականացված խուզարկությունների, նրա ձերբակալության, «Արարատցեմենտ»-ում, «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում, «Մուլտի Ուելնես»-ում և այլ ձեռնարկություններում կատարված գործողությունների վերաբերյալ հրապարակումները վերաբերում են մեկ անձի՝ Գագիկ Ծառուկյանին։ Այդ հիմքով Հանձնաժողովը եզրակացրել է, որ այդ ամենը մեկ լուր է, որովհետև ասոցացվում է Գագիկ Ծառուկյանի հետ։
Հետևաբար, ՀՌՀ-ն գտել է, որ խախտվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, ըստ որի՝ թողարկման ընթացքում մեկ թեմայի լուսաբանմանը հատկացվել է օրենքով սահմանված 25 տոկոսի առավելագույն շեմը գերազանցող ժամանակ։
Որպես «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն ծանուցվել եմ նիստի վերաբերյալ, ներկայացել եմ և հայտնել իմ անհամաձայնությունը։ Մասնավորապես, նշել եմ, որ պետական վեց տարբեր մարմնի կողմից շուրջ 70 ձեռնարկությունում իրականացված գործողությունները չեն կարող դիտարկվել որպես մեկ լրատվական թեմա կամ մեկ լուր։ Այն, որ, օրինակ, իքս ձեռնարկությունը փակվել է, կապարակնքվել է, կամ իքս ձեռնարկությունում վարույթ իրականացնող մարմինը գործողություն է իրականացնում, մեկ լուր չէ։ «Մուլտի Ուելնես»-ի փակման լուրը, որպեսզի հաճախորդը չգնա, օրինակ, մարզվելու, Գագիկ Ծառուկյանին վերաբերող լուր չեմ համարում։
Միաժամանակ բարձրաձայնել եմ նաև այս մոտեցման ռիսկայնությունը։ Եթե, օրինակ, ՀՌՀ նկատի, որ իքս հեռուստաընկերությունը մեկ լրատվական թողարկմամբ լուսաբանի կառավարության վեց տարբեր նախարարությունների գործունեությունը, որոնք ունեն տարբեր լիազորություններ և պատասխանատվության ոլորտներ,(ինչպես ՄԳ կոնցեռն-ի տարբեր ձեռնարկություններ) արդյո՞ք այդ դեպքում դրանք նույնպես կհամարվեն մեկ թեմա՝ կառավարության գործունեություն։ Կամ եթե ՀՀ չորս մարզում գրանցվեն ավտովթարներ, հիմա դա մե՞կ թեմա է։ Ի դեպ, «Էպիկենտրոն»-ի թողարկումը բխել է իրականացվող գործողություններից։ Նշված օրերին «Էպիկենտրոն»-ը պլանավորված ոչինչ չի ունեցել ԲՀԿ ղեկավարին լուսաբանելու վերաբերյալ, հետևաբար լուսաբանվել է ըստ պետական մարմինների գործողությունների։
Յուրաքանչյուրս մնացինք մեր դիրքորոշմանը։
ՀՌՀ-ն միաձայն ընդունեց վարչական ակտը և «Կենտրոն» հեռուստաընկերությունը ստացավ երկրորդ նախազգուշացումը։
Շնորհակալ եմ գործընկերներիս ուշադրության և թեմային անդրադառնալու համար»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>