Ռուբեն Ռուբինյանը 63 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահ
63 կողմ, 28 դեմ ձայնով ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ։ Ընտրությանը մասնակցել էր 91 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկ չկար։
Արդյունքների հրապարակումից հետո հնչեցին ծափահարություններ, ամբիոնում իր տեղը զբաղեցրած Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին, ապա հայտարարեց, որ անցնում են ԱԺ փոխնախագահների քվեարկությանը։

