Դուք ժողովրդավարության հետ կապ ունեք այնքան, ինչքան ընդդիմությա վրա հարձակվող կարմիր բերետավորները՝ դիվանագիտական արվեստի. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ին
«Սիրելի Հայրենակիցներ, ինչպես ասում են՝ երեք բանի անվերջ կարելի է նայել՝ հոսող ջրին, վառվող կրակին և մեկ էլ, թե ինչպես է ՔՊ-ն օրեր շարունակ փորձում ապացուցել, որ ինքը ժողովրդավար է, որ ինքը ընտրություններ չի կեղծել»,-իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ շարունակելով.
«Երեկ բանը հասավ այնտեղ, որ ՔՊ-ական պատգամավորն ասում է. «Ով որ ընտրություն է կեղծել՝ շան տղա է։ Ժողովուրդ ջան, սուս մնացեք։ Դուք օրը ցերեկով 60 հազար քաղաքացու ձայն գողացել եք...
Դուք մեկ քլիքով գողացել եք 60 հազար քաղաքացու ձայն, դուք մանդատագողեր եք։ Փորձեք առերեսվել այդ իրականության հետ․ Դուք ժողովրդավարության հետ կապ ունեք այնքան, ինչքան ընդդիմությա վրա հարձակվող կարմիր բերետավորները՝ դիվանագիտական արվեստի։
Խամոյանը նկատեց, որ բացի մանդատներ գողանալուց նաև մարդուն ունեզրկում են։
«էդ մարդն «Արարատ» անունով ինչ ուներ վերցնում եք»,-ասաց խամոյանը՝ հիշծեցնելով «Արարատ» գինու, կոնյակի գործարարանը և «Արարատցեմենտը»։
Անդրադառնալով Ռուբինյանի ելույթին և հիշողությանը, թե նա իր 18 տարին դիմավորել է առանց հորը, որը մարտի 1-ի գործով 2 ամսով կալանավորևված էր՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց.
«Մի բերեք էլ այս օրինակն այլևս, որովհետև դուք հավակնում եք ԱԺ նախագահի բարձր պաշտոնին և մի իշխանության ներկայացուցիչ եք, որի օրոք և պատճառով բազմաթիվ տղաներ այդպես էլ մնացին 18 տարեկան»։
Աղբյուրը`Panorama.am

