Մարդկանց հետ, ովքեր 58 հազար ձայն են կեղծել, «կառուցողական աշխատանք» ասելը շատ հարաբերական է. Նարեկ Կարապետյան «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Բայց մի բան չեք կարող վերցնել՝ նրա թողած հետքը. Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ հոր ունեցվածքը խլելու մասին
3
Վեհափառը պատգամեց առաջնորդվել ազգային համընդհանուր նպատակների իրագործման բարձր գիտակցությամբ Երկու խմբակցությունները երեկոյան կգնան Մայր Աթոռ՝ Վեհափառից օրհնություն ստանալու. Աննա Գրիգորյան ՔՊ-ի արած կեղծիքներով ձևավորված 9-րդ գումարման ԱԺ-ն մեկնարկում է աշխատանքները՝ զուրկ կաթողիկոսական օրհնանքից Այլևս ոչ թե՝ ԵՊՀ, այլ փաշինյանական «գուլա՞գ». վաստակաշատ դասախոսին ազատել են աշխատանքից, բացառապես քաղաքական պատճառներով Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ողջ շարժական գույքը. Արման Փիրոյան Հակամարտություն Ռուսաստանի հետ. ի՞նչ է սպասվում Հայաստանին «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը ապօրինի խլվել է Ծառուկյանից ու տրվել է ՀՀ կառավարմանը, այսինքն՝ կորավ աշխատող ընկերությունը Դատարանը ձգձգում է Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման դեմ բողոքի սահմանված անհապաղ ընթացքը Իմ ձեռքերը մաքուր են, խիղճս հանգիստ և պատրաստ եմ հասնելու նրան, որ հերքվեն իմ պատիվն ու արժանապատվությունը արատավորող հայտարարությունները. Լիպարիտ Դրմեյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Պատերազմ Արցախում
Վեհափառը պատգամեց առաջնորդվել ազգային համընդհանուր նպատակների իրագործման բարձր գիտակցությամբ Այստեղ «Բարգավաճ Հայատանը» պետք է լիներ և դուք կերել եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան Ինչքանո՞վ է բարեկիրթ, որ բազմաթիվ ընդդիմադիրներ հետապնդման են ենթարկվում. Քոչարյանը՝ Ռուբինյանին Սահմանափակել Մանուկյանի բանը. Կնյազ Հասանովը անջատեց Գեղամ Մանուկյանի խոսափողը Մարդկանց հետ, ովքեր 58 հազար ձայն են կեղծել, «կառուցողական աշխատանք» ասելը շատ հարաբերական է. Նարեկ Կարապետյան Երկու խմբակցությունները երեկոյան կգնան Մայր Աթոռ՝ Վեհափառից օրհնություն ստանալու. Աննա Գրիգորյան Ռուսաստանում հայկական կոնյակի և գինու վաճառքները նվազել են. Կոմերսանտ ՔՊ-ի արած կեղծիքներով ձևավորված 9-րդ գումարման ԱԺ-ն մեկնարկում է աշխատանքները՝ զուրկ կաթողիկոսական օրհնանքից Սիսակյան փողոցի բարձրահարկ շենքի 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 քաղաքացի վնասվածք է ստացել Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» Երևանում... 2025-ի նոյեմբերին թալանել են «Զոլեր» սգո սրահում տեղադրված վճարային տերմինալը, բայց երե՞կ են իմացել Հիմա կարելի է ասել, որ ծուղակի մեջ ենք. Արտակ Զաքարյան Այլևս ոչ թե՝ ԵՊՀ, այլ փաշինյանական «գուլա՞գ». վաստակաշատ դասախոսին ազատել են աշխատանքից, բացառապես քաղաքական պատճառներով Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան, տարել են 34 կապոց փող Բայց մի բան չեք կարող վերցնել՝ նրա թողած հետքը. Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ հոր ունեցվածքը խլելու մասին Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ողջ շարժական գույքը. Արման Փիրոյան Հակամարտություն Ռուսաստանի հետ. ի՞նչ է սպասվում Հայաստանին Ինչպես հարստանալ ուրիշի հաշվին կամ «ռեյդերական զավթում»՝ ավինյանական տարբերակով «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը ապօրինի խլվել է Ծառուկյանից ու տրվել է ՀՀ կառավարմանը, այսինքն՝ կորավ աշխատող ընկերությունը Արթուր Դալլաքյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Առաջին ատյանի դատարանը չի հաստատել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ճշմարտացիությունը․ ՀՀ երկրորդ նախագահի գարսենյակ Հարստացած ՔՊ-ականը. Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 մլն դրամ աշխատավարձ Դատարանը ձգձգում է Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման դեմ բողոքի սահմանված անհապաղ ընթացքը Նախկին ոստիկանն առանձնակի դաժանությամբ սպանել է երկու տարեց կնոջ. ինչո՞վ էր զբաղված իրավապահ համակարգը Իմ ձեռքերը մաքուր են, խիղճս հանգիստ և պատրաստ եմ հասնելու նրան, որ հերքվեն իմ պատիվն ու արժանապատվությունը արատավորող հայտարարությունները. Լիպարիտ Դրմեյան «Հաղթող» իշխանության հերթական վախերն են․ Ղազինյանը՝ խուզարկությունների մասին

Վեհափառը պատգամեց առաջնորդվել ազգային համընդհանուր նպատակների իրագործման բարձր գիտակցությամբ

Օգոստոսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին։ Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: 
Նորընտիր պատգամավորների անունից Նորին Սրբությանը ողջունեցին խմբակցությունների ղեկավարներ տիար Նարեկ Կարապետյանն ու տիկին Աննա Գրիգորյանը:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը իր խոսքում նշեց. «Չնայած օրենսդրությամբ սահմանված կարգավորմանը, որ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմանը ելույթի իրավունք վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այն չէր ապահովվել: Այդ իսկ պատճառով «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը եկել է Մայր Աթոռ` օրհնություն ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսից»։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն արձանագրեց, որ իբրև Հայոց Եկեղեցու զավակներ և նաև ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմնի պատգամավորներ, իրենց հոգևոր պարտքն էր այսօր այցելել Վեհափառ Հայրապետին։ «Ցավոք, այս իշխանության ապազգային արշավի պայմաններում, երբ առաջին անգամ մեր պետության պատմության մեջ Վեհափառի պատգամը, աղոթքն ու մաղթանքը չլսվեց ԱԺ անդրանիկ նիստում, պարտավոր էինք սրբագրել կատարվածը», - ընդգծեց նա։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույններն ու օրհնությունը փոխանցեց պատգամավորներին՝ ընդգծելով, որ հայտնի պատճառներով հնարավորություն չի ունեցել ըստ սահմանված կարգի և ձևավորված ավանդության մասնակցելու Ազգային ժողովի անդրանիկ նիստին և բերելու պատգամավորներին Սուրբ Էջմիածնի օրհնությունը և Հայրապետական իր պատգամը։
Վեհափառ Հայրապետն ի մասնավորի խոսեց երկրում և ազգային կյանքում տիրող մտահոգիչ կացության և առկա ծանր հիմնախնդիրների մասին։
«Այսօր մեր երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները ենթադրում են նոր փորձություններ, որոնց հաղթահարման հնարավոր ուղիները պահանջում են առավելագույն ջանքեր, պետական ու ազգային կառույցների, մասնագիտական տարբեր ասպարեզներում քաջահմուտ գործիչների համախմբվածություն։ Այս իրավիճակի հանդիման մեծապես մտահոգիչ են նաև ներազգային կյանքում տիրող անհամերաշխությունը, ջլատիչ վնասաբեր գործողությունները, հասարակության պառակտվածությունը, քաղաքական բևեռացումը, նվիրական արժեքների և ընկալումների աղավաղումը, նաև Հայոց Եկեղեցու դեմ գործադրվող օրինազանց, հակասահմանադրական քայլերը, որոնք խոչընդոտում են Եկեղեցու արդյունավոր առաքելությունը ազգային անդաստանում։ Նման անընդունելի երևույթները խարխլում են ազգային միաբանության հիմքերը, Սփյուռք-Հայաստան հարաբերությունները, խաթարում հանրության մեջ փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտը, ժողովրդավարության և օրինականության ամրապնդումը, արդարության ու ճշմարտության գերակայությունը», - նշեց Վեհափառ Հայրապետը։
Նորին Սրբությունն իր խոսքում նաև ընդգծեց․ «Մենք մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ Եկեղեցի ենք, և այս ամբողջությունն է հուսալի ապավենը աշխարհասփյուռ մեր ժողովրդի գոյատևման ու հարատևության և իղձերի մարմնավորման։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բազմադարյա ծառայության ընթացքում միշտ սատար է եղել ազգին ու հայրենիքին, պետականության առկայության պայմաններում նաև աջակից եղել իշխանություններին՝ կերտելու հզոր ու բարեկեցիկ երկիր և իրականություն դարձնելու երջանիկ ապագայի ազնիվ հույսերը»։ Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ Եկեղեցին պիտի շարունակի իր կարողություններով զորավիգ լինել հայոց պետությանը բոլոր բարի իրագործումներում՝ միտված մեր ազգի բարօրության ու առաջընթացի ապահովմանը, հայրենիքի զորացմանն ու պայծառությանը։
Ազգային ժողովի 9-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց նորընտիր պատգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը և հանձնառություններին՝ գործել հանուն հայրենիքի անվտանգության, հայոց անկախ պետականության զորացման և ի բարօրություն ժողովրդի։ Նորին Սրբությունը նաև պատգամեց առաջնորդվել ազգային համընդհանուր նպատակների իրագործման բարձր գիտակցությամբ, ժողովրդին օրինակ ծառայել արդարամտությամբ, պարկեշտությամբ և ազնվությամբ։
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը հայցեց Երկնավորից խաղաղ պահել հայոց պետությունը, համախումբ ու անխռով՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդին և պատգամավորներին մաղթեց արդյունավոր աշխատանք՝ ի նպաստ մեր երկրի բարգավաճման ու առաջընթացի։
Վերջում Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն արտահայտեց խմբակցությունների պատգամավորներին Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած նվիրումի և որդիական սիրո համար հատկապես դժվարին այս շրջանում, երբ տակավին շարունակվում են իշխանությունների կողմից սանձազերծված արշավն ու բռնաճնշումները, երբ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի արտահայտության համար առ այսօր կալանքի տակ է մնում ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանը։
Հանդիպումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>