Սահմանափակել Մանուկյանի բանը. Կնյազ Հասանովը անջատեց Գեղամ Մանուկյանի խոսափողը
«Պարոն Հասանով, նախորդ ԱԺ մեկնարկում էլ դուք այստեղ նստած էիք, մեր գործընկերներից շատերը բանտում էին։ Այսօր էլ դուք այստեղ նստած եք մեր գործընկեր Արթուր Սարգսյանն էլի կալանքի տակ է, քաղաքական հետապնդեման տակ է»,- վարման կարգով հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
Նա հայտարարեց, որ նախորդ խորհրդարանում գլխավոր դատախազը ԱԺ եկավ և սուտ մեղադրանքներ հնչեցրեց Արթուր Սարգսյանի նկատմամբ, իսկ ՔՊ-ականները համաձայնություն տվեցին քրեական հետապնդում սկսելու նրա նկատմամբ։
«Նոր ԱԺ է գումարվել, բայց այս քաղաքական իշխանությանը ենթարկվող դատական համակարգը, խախտելով, Սահմանադրությունը, ՍԴ որոշումը, մի քանի օր առաջ, թույլ չտվեց, որ Արթուր Սարգսյանն այսօրվա նիստին մասնակցի՝ ոչ լեգիտիմացնելով այսօրվա խորհրդանի աշխատանքը»,-հայտարարեց մանուկյանը;
Նիստը վարող ՔՊ-ական Կնյաղ Հասանովը կարգադրեց սահմանափակել Գեղամ մանուկյանի խոսքը և խոսափողը անջատվեց։
«Սահմանափակել Մանուկյանի բանը»,- հայտարարեց Հասանովը՝ նշելով որ սարգսյանի հարցը դատարանում կլուծվի։
Աղբյուրը` Panorama.am

