Սիսակյան փողոցի բարձրահարկ շենքի 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 քաղաքացի վնասվածք է ստացել
Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 103 շտապօգնության խումբը մի քանի քաղաքացու տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սիսակյան փողոցի 22 հասցեից «Արմենիա» ԲԿ է տեղափոխել ՌԴ քաղաքացի 39-ամյա Սերգեյ Գ.-ին, Երևանի բնակիչ 60-ամյա Նարինե Ա.-ին, 50-ամյա Մերի Հ.-ին և 43-ամյա Սաթենիկ Հ.-ին։
Ոստիկանները պարզել են, որ ժամը 19:00-ի սահմաններում Սիսակյան փողոցի 22 շենքի 1-ին մուտքի վերելակը 8-րդ հարկից պոկվել և ընկել է հորանը, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ։

