Երևանում... 2025-ի նոյեմբերին թալանել են «Զոլեր» սգո սրահում տեղադրված վճարային տերմինալը, բայց երե՞կ են իմացել
Հուլիսի 29-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին է ստացվել տեղեկություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրությամբ։
Shamshyan.com-ը հայտնում է, որ ըստ վարույթի նյութերի՝ անհայտ անձը 2025 թվականի նոյեմբերին Գրիգոր Հասրաթյան փողոցի 25/3 հասցեում գործող «Զոլեր» սգո սրահի տարածքում գտնվող վճարային տերմինալի միջոցով կատարել է հափշտակություն՝ ընկերությանը պատճառելով 3.5 մլն դրամի գույքային վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
--
Ի՞նչ է ստացվում. դեսքի մասին մոտ 9 ամիս հետո՞ են իմացել, թե՞ 9 ամիս սպասել են, որ հայտնեն: Գրեթե 1000 դոլարին համարժեք վնաս են տվել, բայց դրա մասին նո՞ր են իմանում կամ հայտնում:

