Հարստացած ՔՊ-ականը. Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 մլն դրամ աշխատավարձ Հետապնդումների պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է. Նարեկ Կարապետյան Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է․ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
1
Հակամարտություն Ռուսաստանի հետ. ի՞նչ է սպասվում Հայաստանին «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը ապօրինի խլվել է Ծառուկյանից ու տրվել է ՀՀ կառավարմանը, այսինքն՝ կորավ աշխատող ընկերությունը Դատարանը ձգձգում է Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման դեմ բողոքի սահմանված անհապաղ ընթացքը Իմ ձեռքերը մաքուր են, խիղճս հանգիստ և պատրաստ եմ հասնելու նրան, որ հերքվեն իմ պատիվն ու արժանապատվությունը արատավորող հայտարարությունները. Լիպարիտ Դրմեյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. վաղ առավոտյան ՔՊ-ի «ուժայինները» մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և «շմոն» են անում Ռուսական երկաթուղիները զարմանքով տեղեկացել է ՀՀ երկաթուղիների վարձակալության համար վճար գանձելու մասին. Բելոզերով Ուղղակի էջեր են, բովանդակություն չկա, Ալիկ Ալեքսանյանի կալանքն ապօրինի է. Վարդեւանյան Ազգային խայտառակումթյան «գործը». Վեհափառի և վեց եպիսկոպոսների քրեական գործը դատարանում է․ առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին Բելառուսի եվ ՌԴ-ի երկքաղաքացիություն ունեցող ներդրողը ծանուցում է Հայաստանի Հանրապետության դեմ ներդրումային վեճի մասին՝ հայաստանյան ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ Պատերազմ Արցախում
Հակամարտություն Ռուսաստանի հետ. ի՞նչ է սպասվում Հայաստանին Ինչպես հարստանալ ուրիշի հաշվին կամ «ռեյդերական զավթում»՝ ավինյանական տարբերակով «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը ապօրինի խլվել է Ծառուկյանից ու տրվել է ՀՀ կառավարմանը, այսինքն՝ կորավ աշխատող ընկերությունը Արթուր Դալլաքյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Առաջին ատյանի դատարանը չի հաստատել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ճշմարտացիությունը․ ՀՀ երկրորդ նախագահի գարսենյակ Հարստացած ՔՊ-ականը. Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 մլն դրամ աշխատավարձ Դատարանը ձգձգում է Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման դեմ բողոքի սահմանված անհապաղ ընթացքը Նախկին ոստիկանն առանձնակի դաժանությամբ սպանել է երկու տարեց կնոջ. ինչո՞վ էր զբաղված իրավապահ համակարգը Իմ ձեռքերը մաքուր են, խիղճս հանգիստ և պատրաստ եմ հասնելու նրան, որ հերքվեն իմ պատիվն ու արժանապատվությունը արատավորող հայտարարությունները. Լիպարիտ Դրմեյան «Հաղթող» իշխանության հերթական վախերն են․ Ղազինյանը՝ խուզարկությունների մասին Հետապնդումների պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է. Նարեկ Կարապետյան Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է․ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը Խուզարկությունը քիչ առաջ ավարտվեց. քննիչները հեռացել են Նարեկ Կարապետյանի տանից Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Քաղբանտարկյալ Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. վաղ առավոտյան ՔՊ-ի «ուժայինները» մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և «շմոն» են անում Հայոց Ցեղասպանության ճանաչումը և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը. Արթուր Խաչատրյան 1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ» Փաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ» «Փյունիկն» ու «Ալաշկերտը» դուրս մնացին պայքարից, իսկ «Նոան» անցավ հաջորդ փուլ Մերոնցից ոչ ոք ճամբար չի փոխի. Լևոն Քոչարյան Փաշինյանը ճիշտ է՝ փոքր մարդիկ չե՛ն կարող մեծ բաների մասին մտածել. Արա Պողոսյան Ռուսական երկաթուղիները զարմանքով տեղեկացել է ՀՀ երկաթուղիների վարձակալության համար վճար գանձելու մասին. Բելոզերով Ուղղակի էջեր են, բովանդակություն չկա, Ալիկ Ալեքսանյանի կալանքն ապօրինի է. Վարդեւանյան Ցանկացած գործողություն Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ ապօրինի է. Արման Թաթոյան Եթե այդ պարտավորությունները վերանայվեն, մենք փոխհատուցում պահանջելու հիմք կունենանք. Ռեշետնիկովը՝ «Հարավկովկասյան երկաթուղու» մասին Ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ են ազգային միասնականությունը, եղբայրասիրությունն ու անսակարկ նվիրումը համազգային շահերին. Վեհափառ Հանրությունը տեսնելու է, որ «Կառավարությունը դու չես». Լիպարիտ Դրմեյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Ազգային խայտառակումթյան «գործը». Վեհափառի և վեց եպիսկոպոսների քրեական գործը դատարանում է․ առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին Այն ինչ մասնագիտական է, ճիշտ, օրինական ու կարգ ու կանոնի համաձայն, այդ մաֆիոզի համար տրոյական ձի է. Հովհաննես Իշխանյան

Ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ են ազգային միասնականությունը, եղբայրասիրությունն ու անսակարկ նվիրումը համազգային շահերին. Վեհափառ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Համահոմենըթմենական 13-րդ բանակումի մասնակիցներին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդում է.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Համահոմենըթմենական 13-րդ բանակումի մասնակիցներին։ Չորս տարին մեկ կազմակերպվող բանակումին այս տարի մասնակցում են շուրջ 900 սկաուտներ՝ աշխարհի 26 երկրներից։
Նորին Սրբությունը, Հայրապետական իր սերն ու օրհնությունը փոխանցելով ներկաներին, գոհունակություն հայտնեց հայրենիքում աշխարհասփյուռ հայորդիների համախմբման, ինչպես նաև բանակումի շրջանակում կազմակերպվող կրթական, մշակութային ու հոգևոր ծրագրերի առիթով։ Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց հայրենաճանաչության նմանօրինակ ծրագրերը, որոնք կոչված են զորացնելու երիտասարդների ազգային գիտակցությունը և ազգին ու հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը։
Հայոց Հայրապետն ընդգծեց, որ գտնվելով հայրենիքում՝ երիտասարդները հաղորդ են դառնում հայրենի իրականությանը, ծանոթանում հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, հոգևոր ժառանգությանն ու նվիրական սրբություններին և առավել խորությամբ ճանաչում իրենց ինքնությունը։ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Հայաստանում անցկացրած օրերը նրանց համար կդառնան անմոռանալի՝ հարստացած նոր հոգևոր ապրումներով, ջերմ տպավորություններով ու բացահայտումներով։
Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ուրախությամբ անդրադարձավ երիտասարդների հայրենասիրական ոգուն, աստվածսիրությանն ու եկեղեցասիրությանը՝ նշելով, որ հենց այդ արժեքներն են ամուր պահում ազգային կյանքը, միավորում աշխարհասփյուռ հայությանը և զորացնում հայ ժողովրդի հավատն ու հույսը ապագայի հանդեպ։
Անդրադառնալով հայ ժողովրդի և հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ են ազգային միասնականությունը, եղբայրասիրությունն ու անսակարկ նվիրումը համազգային շահերին։ Հայոց Հայրապետի խոսքով՝ միայն սիրով, միաբանությամբ և համախմբված ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել առկա փորձությունները և կերտել խաղաղ, ապահով ու բարօր հայրենիք։
Այնուհետ Նորին Սրբությունը պատգամեց հայորդիներին իրենց հոգիներում մշտավառ պահել ազգային ոգին, անսասան՝ հավատն առ Աստված և աննվազ՝ սերն առ հայրենին ու Սուրբ Եկեղեցին։ Հայոց Հայրապետը մաղթեց, որ այդ սիրով առաջնորդվեն իրենց կյանքում, ուսման ու աշխատանքի մեջ և իրենց շնորհներն ու կարողությունները ծառայեցնեն հայ ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին և հայրենիքի շենացմանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամներին, բանակումի կազմակերպիչներին և ազգային կառույցների ներկայացուցիչներին, ովքեր իրենց նվիրյալ ծառայությունն են բերում երիտասարդ սերնդի կրթության, ազգային ու հոգևոր դաստիարակության և հայեցի նկարագրի կերտման նվիրական գործին»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>