Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. Մոսկվան արցունքներին չի հավատում. Հայկ Նահապետյան «Նիկոլ Փաշինյանը հասկանում է՝ ՀՀ-ին տնտեսական կոլապս է սպասվում, հասկացել է՝ իրեն ինչի մեջ են ներքաշել, պատրաստ է բազմաթիվ քայլերի ՌԴ-ի համար, բայց արդեն վստահություն չունի»․ Ստեփան Դանիելյանը՝ Փաշինյանի՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին
30
Ջանես Նազարյանը Բաքվում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ Հայաստանի դրոշով չեմպիոնական շրջան կատարեց՝ սուլոցների ներքո (ֆոտո, վիդեո) Փաշինյանն իրեն «ճղում է»․ Պուտինին զանգից հետո իրավիճակն ավելի է սրվում․ Դերենիկ Մալխասյան Ձերբակալվել է գյումրեցի մտավորական, ազատամարտիկ, ՀՅԴ-ական Արա Նախշքարյանը ԱՐԴ/0444/01/26. Սա այլևս անջնջելի խարան է Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Պատերազմ Արցախում
+ 1 ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ. Արա Նախշքարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Ջանես Նազարյանը Բաքվում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը եւ Հայաստանի դրոշով չեմպիոնական շրջան կատարեց՝ սուլոցների ներքո (ֆոտո, վիդեո) Առաջարկում եմ ամեն առավոտ այդ ցանկը Տերունական աղոթքի պես կարդալ-ուրախանալ, նոր անցնել գործի․ Բագրատ Միկոյանը՝ դատախազությանը ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Մարիա Զախարովայի հայտարարությանը Իշխանությունները խոսում են ժողովրդի հանդեպ «սիրո» մասին, իսկ գործերը վկայում են ճիշտ հակառակը․ Արման Աբովյան Լոռիում հարսանիքի մասնակիցները թունավորվել են. 21 հոգու տեղափոխել են հիվանդանոց Թրամփի վարկանիշը գահավիժել է մինչև նվազագույն մակարդակ. ամերիկացիների 73%-ը դժգոհ է նրա առաջնահերթություններից Ճգնաժամ Գերմանիայի իշխող կուսակցությունում․ Մերցի վարկանիշն ընկնում է, իսկ ՔԴՄ-ում քննարկում են կանցլերի ապագան Ոչ, չի շնորհավորել։ Չի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի շնորհավորանքի մասին Փաշինյանի գործընկեր Ալիևի կողմից օկուպացված Արցախում խոշոր հրդեհներ են Պարզվեց՝ Դավթաշենում տեղի ունեցածը uպшնnւթյnւն է, ոչ թե ուշագնացություն ու հանկարծամահություն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Փաշինյանն իրեն «ճղում է»․ Պուտինին զանգից հետո իրավիճակն ավելի է սրվում․ Դերենիկ Մալխասյան Բարձր պրոֆեսիոնալներ են պետք՝ տնտեսությունը փրկելու համար. Աշոտ Հարությունյան Հնարավոր է՝ ռուս-եվրոպական հիբրիդային պատերազմ սկսվի. Տիգրան Քոչարյան Քարոզչական կլիշեներ են․ բարոյական չէ մակրոտնտեսական թվերով գնահատել հարյուր-հազարավոր աշխատատեղերի ուղղակի ոչնչացումը․ Տնտեսագետ Երևանի դիվերսիֆիկացիային Մոսկվայում ասում են ոչ. Գարիկ Քեռյան Սասունյան. Երևանում արդարադատություն չգտնելով՝ հայերը պետք է դիմեն Եվրոպական դատարան Ասում են բոլոր ծառերը պետք է կտրենք, որ այստեղ կոյուղի քաշենք. Բնապահպանը ահազանգում է ապօրինի հատած ծառերի մասին Ձերբակալվել է գյումրեցի մտավորական, ազատամարտիկ, ՀՅԴ-ական Արա Նախշքարյանը «Արարատ-Արմենիան» պատասխան խաղում պարտվեց, բայց անցավ ՉԼ հաջորդ փուլ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. Մոսկվան արցունքներին չի հավատում. Հայկ Նահապետյան Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար. Զելենսկի Սա լավագույն հանդիպումներից մեկն էր, որ ես երբևէ ունեցել եմ ԱՄՆ նախագահի հետ․ Նեթանյահու Ռուսական կողմի կոշտացումը դեռ չենք տեսել. Հայկ Ֆարմանյան Ռուբեն Ռուբինյանը, դեռ ԱԺ նախագահի լիազորությունները չստանձած, որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը. Մարիաննա Ղահրամանյան ԱՐԴ/0444/01/26. Սա այլևս անջնջելի խարան է «Նիկոլ Փաշինյանը հասկանում է՝ ՀՀ-ին տնտեսական կոլապս է սպասվում, հասկացել է՝ իրեն ինչի մեջ են ներքաշել, պատրաստ է բազմաթիվ քայլերի ՌԴ-ի համար, բայց արդեն վստահություն չունի»․ Ստեփան Դանիելյանը՝ Փաշինյանի՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Արայիկ Հարությունյանը կառավարություն է գնացել, հրաժեշտ տվել թիմին 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհուրդը պատասխանել է Մարիա Զախարովայի հայտարարությանը

ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը

«Հանուն ճշմարտության և իրավունքի

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չէր կարող ներգրավվել Ղարաբաղի շուրջ հակամարտությանը, քանի որ Հայաստանը տվյալ տարածքը չէր ճանաչում ո՛չ որպես իր մաս, ո՛չ էլ որպես անկախ պետություն։ Նրա խոսքով՝ Երևանը փորձել է գործարկել կազմակերպության մեխանիզմները, սակայն դրա համար իրավական հիմքեր չեն եղել։ Զախարովան ընդգծել է, որ նման պայմաններում ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել։

Անհրաժեշտ է արձանագրել որ, 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ-ին։ Ճիշտ չէ նաև այն բացարձակ պնդումը, թե «Հայաստանը տվյալ տարածքը չէր ճանաչում […] որպես անկախ պետություն», ինչպես սխալ էին ՀՀ այն բարձրաստիճան պաշտոնյաները երբ կատարում էին նույնիմաստ հայտարարություններ։ Նույնպես սխալ է ասել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք, de jure ճանաչել է Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն։

Իրականությունն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը և Ֆրանսիական Հանրապետությունը, երբ գործում էին որպես համանախագահողներ, միշտ դեմ են եղել ԵԱԱՀԿ Մինսկի գործընթացից դուրս Արցախյան հիմնահարցի որևէ կարգավորման։ Նրանք ակտիվ կերպով փորձել են խոչընդոտել թե՛ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, թե՛ հարցի կարգավորումը այլ հարթակներ տեղափոխելու փորձերը։ Տեղին է հիշեցնել, որ միջնորդ կողմերի գլխավոր պարտավորությունն է մշտապես եղել հակամարտության կարգավորման գործընթացում լիովին բացառել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման որևէ դրսևորում:

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես, de jure միակողմանիորեն չի ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն, որպեսզի հնարավորություն տա ԵԱՀԿ Մինսկի գործընթացի բանակցություններին։ Սակայն, Հայաստանի Հանրապետությունը գործնականում Արցախը ընդունում էր որպես de facto կայացած պետություն և նրա հետ պահպանել էր պետական ու միջպետական հարաբերություններին բնորոշ լայն համակարգ՝ ներառյալ դիվանագիտական ներկայացուցչություն, միջպետական վարկեր, միջկառավարական, միջխորհրդարանական և միջգերատեսչական համաձայնագրեր, պաշտոնական պատվիրակությունների փոխանակում և պետական պաշտոնների փոխադարձ ճանաչում։

Սխալ և փաստերի խեղաթյուրում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի արձագանքը Մոսկվայի ներկայացուցչի հայտարարությանը՝ թե իբր «Ղարաբաղյան տարածաշրջանը միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից միշտ ճանաչվել է Ադրբեջանի անբաժանելի մաս»։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների կողմից հատկապես 2007 թվականի նոյեմբերից ներկայացված կարգավորման բոլոր առաջարկները նախատեսել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհային քարտեզ։

Անհրաժեշտ ենք համարում այս ճշտումներն ու հստակեցումները կատարել թե՛ մեր ժողովրդի և թե՛ միջազգային հանրության համար, որովհետև նաև ա՛յս փաստերի վրա է հիմնված այն հանգամանքը, որ արցախցիները հետապնդում են Արդարադատության միջազգային դատարանի կողմից ամրագրված իրենց վերադարձի իրավունքը։ Իսկ ՀՅԴ Հայ դատի համակարգը իր բոլոր հնարավորություններով աջակցում է այդ իրավունքի իրացմանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>