Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. Մոսկվան արցունքներին չի հավատում. Հայկ Նահապետյան «Նիկոլ Փաշինյանը հասկանում է՝ ՀՀ-ին տնտեսական կոլապս է սպասվում, հասկացել է՝ իրեն ինչի մեջ են ներքաշել, պատրաստ է բազմաթիվ քայլերի ՌԴ-ի համար, բայց արդեն վստահություն չունի»․ Ստեփան Դանիելյանը՝ Փաշինյանի՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին
29
Փաշինյանն իրեն «ճղում է»․ Պուտինին զանգից հետո իրավիճակն ավելի է սրվում․ Դերենիկ Մալխասյան Ձերբակալվել է գյումրեցի մտավորական, ազատամարտիկ, ՀՅԴ-ական Արա Նախշքարյանը ԱՐԴ/0444/01/26. Սա այլևս անջնջելի խարան է Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Պատերազմ Արցախում
Պարզվեց՝ Դավթաշենում տեղի ունեցածը uպшնnւթյnւն է, ոչ թե ուշագնացություն ու հանկարծամահություն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Փաշինյանն իրեն «ճղում է»․ Պուտինին զանգից հետո իրավիճակն ավելի է սրվում․ Դերենիկ Մալխասյան Բարձր պրոֆեսիոնալներ են պետք՝ տնտեսությունը փրկելու համար. Աշոտ Հարությունյան Հնարավոր է՝ ռուս-եվրոպական հիբրիդային պատերազմ սկսվի. Տիգրան Քոչարյան Քարոզչական կլիշեներ են․ բարոյական չէ մակրոտնտեսական թվերով գնահատել հարյուր-հազարավոր աշխատատեղերի ուղղակի ոչնչացումը․ Տնտեսագետ Երևանի դիվերսիֆիկացիային Մոսկվայում ասում են ոչ. Գարիկ Քեռյան Սասունյան. Երևանում արդարադատություն չգտնելով՝ հայերը պետք է դիմեն Եվրոպական դատարան Ասում են բոլոր ծառերը պետք է կտրենք, որ այստեղ կոյուղի քաշենք. Բնապահպանը ահազանգում է ապօրինի հատած ծառերի մասին Ձերբակալվել է գյումրեցի մտավորական, ազատամարտիկ, ՀՅԴ-ական Արա Նախշքարյանը «Արարատ-Արմենիան» պատասխան խաղում պարտվեց, բայց անցավ ՉԼ հաջորդ փուլ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. Մոսկվան արցունքներին չի հավատում. Հայկ Նահապետյան Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար. Զելենսկի Սա լավագույն հանդիպումներից մեկն էր, որ ես երբևէ ունեցել եմ ԱՄՆ նախագահի հետ․ Նեթանյահու Ռուսական կողմի կոշտացումը դեռ չենք տեսել. Հայկ Ֆարմանյան Ռուբեն Ռուբինյանը, դեռ ԱԺ նախագահի լիազորությունները չստանձած, որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը. Մարիաննա Ղահրամանյան ԱՐԴ/0444/01/26. Սա այլևս անջնջելի խարան է «Նիկոլ Փաշինյանը հասկանում է՝ ՀՀ-ին տնտեսական կոլապս է սպասվում, հասկացել է՝ իրեն ինչի մեջ են ներքաշել, պատրաստ է բազմաթիվ քայլերի ՌԴ-ի համար, բայց արդեն վստահություն չունի»․ Ստեփան Դանիելյանը՝ Փաշինյանի՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Արայիկ Հարությունյանը կառավարություն է գնացել, հրաժեշտ տվել թիմին 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ» Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի քրեական վարույթին մասնակցելուց ազատելու, նրան որպես վկա հարցաքննության հրավիրելու ՔԿ որոշումը Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ ԵՄ-ում գիտակցում են Հայաստանում խոր տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ Դեկտեմբերից մեզ սպասվում են ներքաղաքական բուռն զարգացումներ. Սուրեն Սուրենյանց Ռուսաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ պատերազմի, և Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը. քաղաքագետ Պուտինն ու Ալիևը հաստատել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ընթացքը Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) 6 առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից Էլ տանը ոսկի չի մնացել, որ գրավ չդնեն. Գառնիկ Դանիելյան «Շուստրավատ». հայկական վարդերը փորձել են ՌԴ տանել որպես ոչ ալկոհոլային խմիչք. Ռոսսելխոզնադզոր

Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-հունիս ամիսներին։

Այսպես.

  • 2026թ. հունիսին նկատվել է տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղում՝ մայիսի 11.7%-ից հասնելով 7.7%-ի։ Հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվության աճը կազմել է 7.9%, որի հիմնական աղբյուրներն են եղել ծառայությունները, արդյունաբերությունը և շինարարությունը՝ համապատասխանաբար 3.8, 3.0 և 1.7 տոկոսային կետ նպաստումներով։ Միաժամանակ, աճի կառուցվածքի վերաբերյալ մտահոգությունները շարունակում են արդիական մնալ: Մասնավորապես՝ հունիսին արդյունաբերության ամսական աճը դանդաղել է մինչև 4.0%, իսկ հունվար–մայիսի կառուցվածքային տվյալներով աճը շարունակել է կենտրոնացած մնալ հանքարդյունաբերության և մի քանի առանձին ենթաճյուղերի վրա։
     
  • Գյուղատնտեսության ոլորտում հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է 11.9% անկում՝ տնտեսական ակտիվության աճին հակազդելով շուրջ 1.1 տոկոսային կետով։ Անկման խորացման վրա կարող են ազդեցություն ունենալ նաև ՌԴ-ի կողմից կիրառվող արտահանման սահմանափակումները. պատճառահետևանքային կապը հնարավոր կլինի գնահատել մանրամասն ոլորտային և արտաքին առևտրի տվյալների հրապարակումից հետո։ Եթե այս կապը հաստատվի, և սահմանափակումները պահպանվեն, բացասական ազդեցությունը կարող է տարածվել նաև սննդի վերամշակման, տրանսպորտի, առևտրի և հարակից ծառայությունների վրա։
     
  • Արտաքին առևտրի դինամիկան հունիսին վատթարացել է և շարունակում է մնալ անկայուն։ Հունիսին արտահանումը նվազել է 20.5%-ով, և կուտակային անկումը խորացել է մինչև 6.7%, մինչդեռ ներմուծումն աճել է 8.6%-ով, իսկ կուտակային աճը հասել է 4.0%-ի։ Այս հակադիր դինամիկան մեծացնում է արտաքին առևտրային հաշվեկշռի վատթարացման ռիսկերը: ՌԴ-ի կողմից սահմանափակումների կիրառման պայմաններում առևտրի դինամիկան կարող է շարունակել վատթարանալ։
     
  • Հարկաբյուջետային հատվածում եկամուտների բարձր աճը պահպանվել է, սակայն ծախսերի կառուցվածքի և դրանց կատարման վերաբերյալ մտահոգություններն ավելի են ընդգծվել։ Հունվար-հունիս ամիսներին բյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով, իսկ ծախսերը՝ 7.0%-ով՝ ձևավորելով 67.3 մլրդ դրամ հավելուրդ։ Ընթացիկ ծախսերն աճել են 16.1%-ով, մինչդեռ կապիտալ ծախսերը նվազել են 28.3%-ով, իսկ դրանց թերակատարումը կազմել է 146.4 մլրդ դրամ կամ կիսամյակի պլանի 40.8%-ը։ Նախատեսված 316.4 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն արձանագրված հավելուրդի հետևանքով պլանային և փաստացի հաշվեկշիռների շեղումը հասել է 383.7 մլրդ դրամի։ Հետևաբար հավելուրդը մեծապես արտացոլում է հատկապես կապիտալ ծրագրերի թերակատարումը և ինքնին վկայում է իրականացվող ծախսերի անարդյունավետ քաղաքականության մասին։
  • Գնաճային և վարկային զարգացումները ևս պահանջում են շարունակական ուշադրություն։ Հունիսին 12-ամսյա գնաճն արագացել է մինչև 5.1%՝ գերազանցելով Կենտրոնական բանկի 3±1% թիրախային միջակայքը։ Միաժամանակ, ավանդների և վարկերի տարեկան աճերը կազմել են համապատասխանաբար 20.6% և 24.4%։ Վարկավորման բարձր աճը մի կողմից աջակցում է տնտեսական ակտիվությանը և ներքին պահանջարկին, մյուս կողմից կարող է պահպանել գնաճային ճնշումները և մեծացնել վարկերի որակի ու տնային տնտեսությունների պարտքային բեռի հետ կապված ռիսկերը

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>