Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի քրեական վարույթին մասնակցելուց ազատելու, նրան որպես վկա հարցաքննության հրավիրելու ՔԿ որոշումը
Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի քրեական վարույթին մասնակցելուց ազատելու, նրան որպես վկա հարցաքննության հրավիրելու ՔԿ որոշումը։
Փաստաբանների պալատը հորդորում է քրեական վարույթն իրականացնող մարմնին անհապաղ վերանայել Երեմ Սարգսյանին վարույթին մասնակցելուց ազատելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը։
Պալատը նաև կոչ է արել ՀՀ դատախազությանը պատշաճ վերահսկողություն իրականացնել փաստաբանի իրավունքներին, փաստաբանական գաղտնիքին և պաշտպանության իրավունքին միջամտող գործողությունների օրինականության նկատմամբ։
ՄԻՊ–ին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող ազգային և միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանի միջազգային գործընկերներին համապատասխան արձագանք և աջակցություն հայտնել նման դեպքերի կրկնությունը կանխելու նպատակով։
Աղբյուր՝ 168.am

