Աննորմալություն է ու ազգային ամոթ, որ այսօր երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել ու խտացել է բանտերում
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը շնորհավորել է քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի ծննդյան տարեդարձը.
«Շնորհավորում եմ Արմեն Աշոտյանին, որը հերթական ծննդյան օրն է դիմավորում անազատության պայմաններում։ Լիրիկական ձևակերպումներ չեմ ուզում անել` անկոտրում կամք մաղթել և այլն, պարզապես ուզում եմ արձանագրել, որ աննորմալություն է ու ազգային ամոթ, որ այսօր երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել ու խտացել է բանտերում։ Որպես նվեր` կոչ եմ անում բոլորին կարդալ Արմենի` բանտից գրած հոդվածները. կարդալ, մտածել և քննարկել, դրանք շատ արժեքավոր են»։

