Աննորմալություն է ու ազգային ամոթ, որ այսօր երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել ու խտացել է բանտերում Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առաջ. Էդուարդ Շարմազանով
25
Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ․–ի պատվերով․ ստի․․․, թե․․․ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաստատել կոշտ բռնապետություն. բռնաճնշումները շարունակվում են (տեսանյութ) «Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, էս ինչքան ստորացված ու խեղճացած եք դուք»․ Լարիսա Ալավերդյան ՄԻՊ-ը ՔԿՀ-ում տեսակցել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին. նրան թույլ չեն տալիս տեսնել անչափահաս դստերը Պատերազմ Արցախում
«Գործ ունենք այս դեպքում ընտրովի արդարադատության հետ. սխալ են արել, որ քրեական հետապնդում են սկսել». Արայիկ Պապիկյան Կապիտալ ծախսերը «սառեցրել» են Աննորմալություն է ու ազգային ամոթ, որ այսօր երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել ու խտացել է բանտերում Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց 17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակել Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» Նիկոլը շուտով մեզ կտա իրեն հեռացնելու տրիգերը, Ալենին կամ մյուսին փոխելով հարց չի լուծվում. Լևոն Զուրաբյան Չնայած քաղաքական ռեպրեսիաներին, «մայր Հայաստանի» ավագանիները հետամուտ են երևանցիների խնդիրներին, քաղաքացիների ահազանգերին Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից, իսկ խմբակցությունը հրաժարվելու է պարգևավճարներից․ Նարեկ Կարապետյան «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Արման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿ Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան Աբրահամյան Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Հայաստանում թևածում է «беспредел»-ը և սրանք առհասարակ իրավական գործընթացներ չեն. Գալստյանը՝ Ծառուկյանի գործի մասին Հայաստանը կանգնած է պետականության կորստի վտանգի առաջ. Էդուարդ Շարմազանով Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանին բժշկական օգնություն է պետք․․․ արագ է պետք գործել․ Մանուկ Սուքիասյան Ռեյդեր՝ զինված հարձակումից հետո. «օրենքով գողի» եղբայր է բերման ենթարկվել. «Իշխանություն» Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև «Բ(լոգերի) շառ». նիկոլական բլոգերի սադրանքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով․ «Փաստինֆո» Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»... Բռնագանձում առանց հաշվետվողականության. հակակոռուպցիոն քաղաքականությո՞ւն, թե՞ սեփականության վերաբաշխում «Հաղթող տղան նման կերպ չի պահում». Ռուբեն Մխիթարյան Քաղաքական բանտարկյալ Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննվում է

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահը հասկանալիորեն ցնցեց մեր հանրությանը: Եվս մեկ երիտասարդ զոհ... Ցավոք, Նարեկ Թորոսյանը առաջին «բանակային» զոհը չէ, էլ ավելի ցավալի է, որ նման կորուստներ են արձանագրվում իշխող ուժի կողմից հռչակված ու քարոզվող «խաղաղության» պայմաններում:

Դատելով պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրների շրջանառած տեղեկություններից, մոտ կես տարվա ժամկետային ծառայողը առաջին անգամ գնացել է դիրքապահ հերթապահության, որտեղ էլ՝ կրտսեր հրամանատարի՝ սերժանտի ու մեկ այլ զինծառայողի կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության: Դրանից հետո, ըստ պաշտոնական վարկածի, նա ինքնասպանություն է գործել: Համենայն դեպս, քրեական վարույթը նախաձեռնված է, և նշված սերժանտն ու մյուս զինծառայողը կալանավորվել են «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով: Շրջանառվում են նաև ոչ պաշտոնական վարկածներ, սակայն զերծ կմնանք դրանց անդրադառնալուց՝ հաշվի առնելով հարցի նրբությունը և այն հանգամանքը, որ քննություն է ընթանում: Հուսանք՝ այն օբյեկտիվ ու լիարժեք կլինի:

Հատկանշական է, որ, ի տարբերություն քաղաքական բռնաճնշումների դեպքերի, այս անգամ երբեմնի իրավապաշտպան հանրույթը որոշեց վերջապես ձայն հանել: Ու շուրջ մեկուկես տասնյակ ՀԿ-ներ հանդես եկան բավականին խիստ ու նաև որոշակի անելիքների հորդորներ պարունակող հայտարարությամբ:

Այդ համատեղ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ամենաբարձր պաշտոնական մակարդակով սեփական կյանքին վերջ տալու դեպքերի պատճառների մասին խոսելիս մարդու իրավունքների պաշտպանության փոխարեն խնդիրը տեղափոխվում է զոհի հոգեբանական դիմակայության դաշտ, ինչն ուղղակիորեն ոլորտում պետության պատասխանատվությունից խուսափելու, դեպքերի իրական պատճառներն ու հանգամանքները կոծկելու միտում է պարունակում։ Մինչդեռ, մահվան դեպքերի ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ զինված ուժերում բռնությունը, զինծառայողների նվաստացումը կրում է շարունակական բնույթ և դրսևորվում է ինչպես ֆիզիկական բռնությամբ, այնպես էլ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տարբեր դրսևորումներով, ահաբեկմամբ, ինչպես նաև պաշտոնեական կամ փաստացի իշխանության երկարատև չարաշահմամբ։ Առավել մտահոգիչ է, որ զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունները և բռնությունը կարող են դրսևորվել տևական ժամանակ, ինչպես նաև զինծառայողների խմբային մասնակցությամբ՝ առանց պատշաճ վերահսկողության և կանխման մեխանիզմների պատշաճ կիրառման։ Պատշաճ իրավական գնահատականի չի արժանանում նաև տևական ժամանակ ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկելու պրակտիկան, որը նախորդում է սեփական կյանքին վերջ տալու դեպքերի»:

ՀԿ-ների մատնանշած հանգամանքներից յուրաքանչյուրը չափազանց խոսուն է: Ու առաջին հերթին դրանք վկայում են բանակում, Զինված ուժերում նշված ուղղություններով թերի աշխատանքի մասին (սա, եթե բավականին մեղմ արտահայտվենք): Իսկ եթե ավելի խիստ, ապա՝ բարձիթողի վիճակի մասին է խոսում այս ամենը:

ՀԿ-ների հայտարարության մեջ նաև ուշադրություն է հրավիրվում զինծառայողների մահվան դեպքերով արդյունավետ քննության, պատշաճ իրավական գնահատականներ տալու, մարդու իրավունքների պաշտպանության առումով իրազեկվածության և ռեալ ապահովման համար բացատրական ու կազմակերպական քայլեր կատարելու, հոգեբանական աջակցության ապահովման անհրաժեշտությունների վրա:

Նշված հայտարարությունն ստորագրած ՀԿ-ներից «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» էլ ավելի ծանր տվյալներ հրապարակեց: Այսպես. «2026 թվականի յոթ ամսվա ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք, որից 11-ը պաշտոնապես համարվել է զինվորական ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ չկապված»: Սրանք զուտ թվային «չոր» տվյալներ են, բայց չէ՞ որ այդ թվերից յուրաքանչյուրի տակ մարդկային ճակատագիր է, մարդկային կյանք, որդեկորույս ընտանիք, դժբախտացած ծնողներ…

Բայց ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նաև այլ տվյալներ է ի մի բերել, որոնք չափազանց ուշագրավ են և խոսուն: Եվ այսպես, Զինված ուժերում մահացության դեպքերը 2010-2017 թթ. եղել են՝ ընդհանուր՝ 462, որից մարտական կորուստները՝ 163, ոչ մարտական կորուստները՝ 299, իսկ ահա 2018-2025 թթ. ցուցանիշներն այսպիսին են՝ ընդհանուր՝ 511, որից մարտական պայմաններում՝ 84, ոչ մարտական՝ 427: Ծանոթության կարգով հատուկ նշենք, որ նկատի չեն առնված 2016-ի «Ապրիլ յան» և 2020-ի՝ «44-օրյա» պատերազմների ժամանակ եղած կորուստները:

Բայց անգամ առանց հատուկ վերլուծության էլ պարզորոշ տեսանելի է, որ «թավիշից» հետո՝ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում բանակում մահվան դեպքերի քանակն ավելացել է: Ըստ որում՝ «ոչ մարտական» պայմաններում մահվան դեպքերի թիվը փաշինյանական իշխանավարման շրջանում ավելացել է գրեթե մեկուկես անգամ:

Սա՝ այն դեպքում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և քպական քարոզչությունը մատի փաթաթան են դարձրել բանակում կենցաղային պայմանների բարելավումը, «կլուբնիկ-կոտլետը», «մայկա-տռուսիկը»: Բայց, արի ու տես, որ իրականում մահվան դեպքերը, մանավանդ՝ ոչ մարտական պայմանների հետ կապված կորուստների քանակն աճել է: Սա էլ «չուզող» ընդդիմադիրները չեն ասում, իշխանությունների արևմտյան ՀԿ-ներն են ասում:

Ավելին, վերոնշյալ ՀԿ-ները, հատկապես թվային տվյալների համեմատության ու վերլուծության մեջ չեն դիտարկում մի չափազանց կարևոր հանգամանք. 2010-17 թվականներին մենք ունեցել ենք թե՛ որակապես, թե՛ քանակապես այլ Զինված ուժեր: Եթե այս հանգամանքն էլ նկատի ունենանք, ապա էլ ավելի ակնհայտ կդառնա «նախկինների» ժամանակվա վիճակն արտացոլող տվյալների ու այժմյան ահավոր տվյալների աղաղակող տարբերությունը: Տարբերություն, որը եթե խոսակցական բառապաշարով ու խիստ հակիրճ բնութագրելու լինեինք, պիտի ասեինք… ասենք, բոլորդ էլ գիտեք այդ հայտնի բառը:

Ամենևին հակված չենք նախկինում եղած վիճակն իդեալականացնելու: Ավելին, հասկանալի է, որ բանակում միջանձնային խնդիրներ միշտ էլ կարող են լինել և եղել են: Բայց, երբ երկրի իշխանությունը շարունակ գլխարկ է օդ թռցնում կամ ինքնածափահարում, թե՝ տեսե՜ք, այսինչ զորամասում նոր ճաշարան բացեցինք, այս, այն, ու միաժամանակ «խաղաղության» պայմաններում բանակում տասնյակներով զոհեր է տալիս, պետք է նման ղեկավարներին քարոզչական երկնոլորտից իջեցնել գետնի վրա:

Զինված ուժերում բռնությունը բազմաթիվ հանգամանքներով կարող է պայմանավորված լինել՝ սկսած հոգեբանականից, վերջացրած կարգապահության թուլացումով, կրտսեր ու միջին սպայակազմի թուլությամբ ու ՊՆ ղեկավարության անպատասխանատվությամբ ու ոչ պրոֆեսիոնալիզմով: Անուղղակիորեն նման խայտառակ վիճակին կարող են նպաստել նաև երկրում տիրող իրավական բեսպրեդելը, իշխանության ղեկավարից ու, ընդհանրապես, իշխանությունից բխող ագրեսիվ հռետորաբանությունն ու կեցվածքը, հասարակության մեջ փոխադարձ ատելության ու թշնամանքի մթնոլորտի գեներացումը, ինչը չի կարող չպրոյեկտվել բանակի վրա: Կամ՝ երբ տարիներ շարունակ երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնողի կողմից վարկաբեկվում է բանակի հրամկազմը, գեներալիտետը, հասկանալիորեն նաև հրամանատարների հեղինակության խնդիրն է առաջ գալիս: Էլի շատ բաներ կարելի է նշել: Բայց դա ավելի մանրամասն, ավելի մանրակրկիտ քննարկման թեմա է...

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, բանակն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն: Երկու գործոն, որ ներկայիս Հայաստանում բացակայում է գրեթե ցանկացած բնագավառում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>