Ադրբեջանը կրկին մասշտաբային զորավարժություններ կանցկացնի 25.000 զինծառայողի մասնակցությամբ
Դիտել նաև
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության
Ադրբեջանում մարտի 12-17-ը լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն 25.000 զինծառայողի մասնակցությամբ:
Զորավարժություններին մասնակցելու է նաեւ մինչև 250 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, մինչև 1000 հրթիռահրետանային միավոր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 50 ուղղաթիռ և ինքնաթիռ:
Զորավարժությունների ընթացքում տարբեր զորավարժարաններում կանցկացվի մարտական հրաձգություն՝ սպառազինության նոր տեսակների կիրառմամբ, որոնք վերջերս են մտել սպառազինության մեջ:
Զորավարժություններն անցկացվելու են բարդ լեռնային ռելիեֆի և ռադիոէլեկտրոնային պայմաններում: Վարժանքների սցենարով, զինվորականները պետք է հետ մղեն հակառակորդ հարձակումը, այնուհետև լայնամասշտաբ հակահարձակում սկսեն:
Zham.am

