Բաքվում կայացել է հայ գերիների «դատավարության» հերթական նիստը. հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը
Բաքվում կայացել է հայ գերիների «դատավարության» հերթական նիստը. հայտարարությամբ է հանդես եկել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը:
Արցախի նախկին առաջնորդը հայտնել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքների հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Սահակյանը ներկայացրել է իր փաստարկները և խնդրել բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը: Այնուհետև ելույթ են ունեցել Արցախի ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպանները՝ խնդրելով արդարացնել նրան, ելությ է ունեցել նաև Մանուկյանը։
Հաջորդ «դատական» նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին:

