«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան»

Ռուսաստանն այլևս քաղաքական առևտրի չի գնում Նիկոլ Փաշինյանի հետ. Քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը պատահական չի համարում Նիկոլ Փաշինյանի՝ Եկատերինբուրգ գնալու օրը Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունները, նրան ձերբակալելը, ապա նաև կալանավորելը։

«Գագիկ Ծառուկյանի անունը որպես քաղհալածյալ առաջին անգամ նշվեց երկու շաբաթ առաջ «Միացյալ Ռուսաստան» կուսակցության համագումարում այդ կուսակցության նախագահ, Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Անվտանգության խորհրդի քարտուղար Դմիտրի Մեդվեդևի կողմից։ Եվ մեծ է հավանականությունը, որ Հայաստանի իշխանությունները որոշեցին այդ հարցը խաղարկել՝ խուզարկել, կալանավորել Ծառուկյանին, հետո նույն օրը գնալ Միշուստինի հետ հանդիպման։ Միգուցե նման հաշվարկ կա, կգնար, կբանակցեր՝ հանո՞ւմ եք պատժամիջոցները, պրոռուսական քաղաքական գործչին բաց կթողնեմ։ Չէ, բաց չեմ թողնի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ, գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներին։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը սակայն մի բան հաշվի չէր առել, Ռուսաստանի Դաշնությունը վերջնականպաես է որոշել կապերը խզել այսօրվա իշխանությունների հետ և շատ ավելի խիստ են դրել ԵՄ-ից տարանջատման հարցը, քաղաքական առևտրի այլևս չեն գնում։
«Եթե քաղաքական առևտրի գնացող լինեին, ապա առնվազն հունիսի 7-ից հետո պատժամիջոցներ, սահմանափակումներ չէին լինի Հայաստանի նկատմամբ։ Այ սա է, որ չեն կարողանում հասկանալ բարձրաստիճան պաշտոնյաները։ Իրենց թվում է՝ հեսա վարչապետը կգնա, հարցերը կլուծի։ Չէ, չի լուծի, որովհետև արդեն հստակ երևում է, որ ռուսներն իրենց պլան Բ-ն իրականացնում են, Հայաստանին հյուծելու քաղաքականություն են վարում։ Ոչ ոք չգիտի, թե ո՞րն է  հաջորդ քայլը լինելու, կարող է խստացվեն սահմանափակումները, հնարավոր է արդյունաբերական ապրանքների վրա կիրառվեն, Ռուսաստանից Հայաստան եկող ֆինանսական հոսքերը խաթարվեն»,-նշեց Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով, չնայած Հայաստանը թերահավատ է ԵԱՏՄ-ից իրեն դուրս հանելու հարցում, բայց չի բացառվում, որ Ռուսաստանը կգնա այդ քայլին, հնարավոր է նախ կասեցվի Հայաստանի անդամակցությունը տնտեսական այդ միությանը։

«Դա կատարվելու դեկտեմբերին։ Ո՞վ ասեց, որ դեկտեմբերին վարչապետին թույլ կտան ընդհանրապես Մոսկվա գնալ։ Մի մոռացեք, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի լիազորություններն ավարտվում են օգոստոսի 2-ին։ Սա այն վարչապետն է, որն ընտրվել է 2021 թվականին, որին Ռուսաստանն ընդունել է որպես լեգիտիմ ղեկավար։ Ինչ վերաբերում է օգոստոսի 3-ին կայանալիք ԱԺ նիստին, երբ առաջադրվի վարչապետի թեկնածու, ո՞վ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին կընդունե՞ն որպես դե ֆակտո ղեկավար։ Այս պահին Ռուսաստանը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, չշնորհավորել, նշանակում է չճանաչել, իսկ դա նշանակում է, որ դու չունես իրավական լիազորություններ որևէ բան իրականացնելու։ Նրան կարող են ուղղակի չթողնել գնալ Մոսկվա կամ Մինսկ, քանի որ Ռուսաստանը հստակ պահանջ է դրել՝ ԵՄ-ի հետ կապերի խզում, այսինքն, նա կարող է առևտուր անել, բայց ոչ Ռուսաստանի հաշվին։ Ռուսաստանն ասում է, քո ժողովուրդը արևմտամե՞տ է, գնա, հանրաքվե արա, եթե ժողովուրդը կողմ է ԵՄ անդամակցությանը, խնդիր չկա, քեզ հետ վարվենք այնպես,  ինչպես Հունաստանի կամ արևմտյան այլ երկրի ղեկավարի հետ ենք վարվում։ Եթե քո ժողովուրդը դեմ է, դու պետք է գաս ԵԱՏՄ, բայց դա էլ չես կարող անել, քանի որ ԵՄ-ն արդեն շատ բաներ ջրի երես կհանի։ Այս իշխանությունը  չի ցանկանում հանրաքվե անել՝ շատ լավ հասկանալով այս ամենը»,-մանրամասնեց Արմեն Բադալյանը։

Նրա գնահատմամբ, այս հարցում Ռուսաստանը բավականին լուրջ է տրամադրված, քանի որ շատ լավ հասկանում է, որ Հայաստանի իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանի Ռուսաստանի ռազմաքաղաքական, ռազմատնտեսական ներկայության զրոյացումն է լինելու, քանի որ Հայաստանը ԵՄ ծրագրերն է իրականացնում։

«Դրա համար հետ ողորմեայի մի սպասեք այս պահի դրությամբ, իհարկե, տեսական 1 տոկոսի հավանականություն կա դրա համար, բայց այս պահի դրությամբ ռուսական կողմը չորով դնելու է պահանջները։ Մի մոռացեք, որ 800 հազար մարդ ապրում  ու աշխատում է Ռուսաստանում, չկա ոչ մի երաշխիք, որը վաղը նրանց չեն վտարի Հայաստան։ Դուք պատկերացրեք, օրինակ, մարդը 15 տարի ապրել է Կրասնոդարում կամ Մոսկվայում, ունի մեծ տուն, այգի, գույք, հիմա նրան հանում են, ասում են՝ ճամպրուկներդ վերցրու, գնա։ Պատկերացնո՞ւմ եք նրա դիրքորոշումը Հայաստանի իշխանությունների նկատմամբ»,-նշեց Ա. Բադալյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>